Տերտերականության մասին
Էսօր մեզանում ընդունված ա խոսել սերիալների դեմ, գռեհիկ հումորի դեմ, ռաբիզի դեմ, եւ այլն: Բայց երբ որ մարդը խոսում ա մի բանի դեմ, շատ կարեւոր ա հասկանալ, թե ինչի՞ն հենված ա ինքը խոսում, ինչ-որ բան մերժելով` ի՞նչն ա ուզում հաստատել: Եթե էս տեսանկյունից նայենք, կտեսնենք որ հիշատակածս «գռեհկատյացները» մեծ մասամբ խոսում են տերտերականության դիրքերից: Տերտերականության կրողները հեչ պարտադիր չի որ կրոնավոր լինեն, իրանք մեծ մասամբ «մտավորականներ» են: Ես մտավորական բառը չակերտների մեջ եմ առել բնավ ոչ էն պատճառով, որ բաժանեմ «իսկական մտավորականին» «ոչ իսկականից»: Իմ համար մտավորական հասկացությունն ինքը` էսօրվա կոնտեքստում, տերտերականության դրսեւորում ա : Մտավորական բառի մեջ կա բարոյական բարձունքից խոսելու հավակնությունը, իսկ դա հենց իմ ասած տերտերականությունն ա:

Комментариев нет:
Отправить комментарий