Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

01.03.2012

Սերժիկ ջան մի փոքր կռացիր

ՀՀԿ-ն առավելագույն հաջողություն է ունենալու ընտրություններում. Խ. Հարությունյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` նշեց, որ այժմ հանրությունը սահուն կերպով անցում է կատարել դեպի ներքաղաքական զարգացումներ և ապրում է ընտրապայքարին բնորոշ կյանքով:
Խոսրով Հարությունյանին բնավ չի մտահոգում այն փաստը, որ երկրում կան բազմաթիվ կուսակցություններ. «Մեր երկրում այսօր 70-ից ավելի կուսակցություններ կան, որոնցից յուրաքանչյուրն էլ ի նպաստ երկրի, հասարակության է ծառայեցնում իր ուժերը, իսկ այդ առաքելությունը կարող են արդյունավետ օգտագործել իշխանության գալուց հետո»:
Խոսելով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` նա նշեց, որ իրենց կուսակցությունը առանձին չի մասնակցի. «Մեր կուսակցությունը 2008-ից համագործակցում է ՀՀԿ-ի և կոալիցիոն ուժերի հետ: Այդ համագործակցությունը այսօր էլ շարունակվում է: Վերջերս ՀՀԿ-ն անդամագրվեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, ինչն էլ մեր համագործակցության հիմնական առանցքն է»:
Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ հնարավոր ֆավորիտ կուսակցություններին, պրն Հարությունյանը նշեց, որ անկախ սոցիոլոգների տվյալներից` հանրության համար ակնհայտ է ֆավորիտ կուսակցությունների ցանկը. «ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն». ահա սրանք են այն կուսակցությունները, որոնք էական դերակատարություն են ունենալու: Իսկ թե ինչպիսի համամասնությամբ կընտրվեն՝ ցույց կտա ապագան: Բայց որ ՀՀԿ-ն առավելագույն հաջողություն է ունենալու` ոչ մի կաթիլ չեմ կասկածում»:
Հարցին, թե ինչու սոցիալիստական թևը, մասնավորապես` կոմունիստական կուսակցությունը չի առաջադրվել, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր խորհրդարանը իր ներկապնակի առումով լիներ հարուստ և բազմազան: Քաղաքականությունը միայն կշահի, եթե ներկայացված լինեն տարբեր թևի ներկայացուցիչներ: Սակայն կոմկուսը այսօր կարծես պահանջված չէ: Դրա համար ես չեմ տեսնում նրանց ներկայության անհրաժեշտությունը»:
Անդրադառնալով մեծամասնական-համամասնական ընտրակարգի հետ կապված բանավեճին` ՀՔԴՄ նխագահըա հավաստիացրեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության` ընտրվելու իրավունքը վերապահված է միայն անհատ քաղաքացուն և ոչ թե կուսակցությանը:
«Համամասնական ընտրակարգի կողմնակիցները իրենց առաջարկը հիմնավորում են նրանով, որ այն զերծ կպահի ընտրակաշառքներից և ընտրակեղծիքներից: Սակայն ոչ ոք չի կարող համոզել, որ ընտրակաշառք են բաժանում ոչ միայն անհատ քաղաքական գործիչները, այլև կուսակցությունները, ինչը ավելի է մեծացնում կոռուպցիոն ռիսկերը»,- նկատեց Խ. Հարությունյանը:

S.P. Նախկին կոմունիստական գորիչ Խոսրով Հարութունյանը, երբ անսպասելի դարձավ  Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, շատերը կարծեցին թե նա «ուղղվել» է և այսուհետ կգործի, որպես քաղաքական հասուն այր: Բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում - կարմիր կովը իր կաշին չի փոխի: Քաղաքական այս գործիչը իր կուսակցության գաղափարախոսուփյունը թողած նախ գովերգում է Հանրապետական կուսակցությանը հերիք չէ, անամոթաբար բոլորիս աչքի առաջ «սապոնված» մտնում է Սերժիկի քամակը: Այնքան եմ խղճում Սերժիկին, էդ տնաշենն այնքան պուճուր-մուճուր ա, ոն՞ց պիտի էդքան մարդու իր հետանցքում տեղավորի: Շատ եմ մտածում մեր « նախագահի» մասին, դժար կացության մեջ է խեղճը: Ով քարոզեց Սերժին նա արտագաղթի կողմնակից է, նա մարտի 1-ը կոծկելու կողմնակից է, թանկացումների կողմնակից է, անարդարությունների կողմնակից է»

Комментариев нет:

Отправить комментарий