Ավագանի Լեւոն Իգիթյանը իր սրբազան պարտքն է համարում քաղաքի ջրաղացին ջուր լցնելը
Ու թեեւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը չէր հերթագրվել, բայց իրեն բնորոշ` մեջ ընկնելու սովորությամբ Մաշտոցի պուրակի առնչությամբ հարց ուղղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
«Ես պարտքս եմ համարում, եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, էդ ամեն ինչի մեջ արհեստական աղմուկ բարձրացնելու խնդիր կա։ Ես սա չեմ ասում ավագանիների անունից, ես սա իմ անձնական անունից եմ ասում։ Եվ ժուռնալիստները շատ վատ դեր են կատարում էդ իրանց սուտ հայրենասիրությամբ։ Ըտեղ այգի չի եղել։ Ովքե՞ր էին ըտեղ հանգստանում էդ փոշու ու կեղտի մեջ։ Հիմա որ պետք ա 3 տարով բարեկարգվի Աբովյանը ազատելու հաշվին, էդ ի՞նչ աղմուկ ա։ Կամ մի ժուռնալիստի ասածով պետք չի սեղանի տակ մտնել ու վախել ։ Պաշլի անի վսե կ չյորտու։ Զահլա տարան, այ մարդ։ Քաղաք ա ստեղծվում, չէ՞։ Էկոլոգներից ո՞վ գիտի էսօր քանի ծառ կա Հայաստանում, որ անհրաժեշտ ա վերացնել»։
«ՉԻ»-ն փորձեց ավագանու անդամից տեղեկանալ, թե ո՞ւմ ջրաղացին էր ցանկանում ջուր լցնել ավագանու անդամը` ժուռնալիստներին գրողի ծոցը ուղարկելով։ Վերջինս առանց տատանվելու պատասխանեց` «քաղաքի, էլ ու՞մ»։
22.03.2012 Մելանյա Ծառուկյան
Комментариев нет:
Отправить комментарий