Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

30.06.2012

Ես նման հարցեր չեմ մեկնաբանում, քանի որ այն չի առնչվում Հայ Առաքելական եկեղեցու հետ. Տեր Վահրամ


Lurer.com-ը խոսել է Մայր Աթոռի լրատվական բաժնի ներկայացուցիչ Տեր Վահրամի հետ, ով ասել է, որ կճշտի՝ արդյոք հոգևոր հայրերը կմասնակցե՞ն  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունենալիք մոմավառությանը։
Հարցին՝ միջադեպը քաղաքական ենթատեսքտ ունի, թե ոչ, Տեր Վահրամը պատասխանեց.
«Ես նման հարցեր չեմ մեկնաբանում, քանի որ այն չի առնչվում Հայ Առաքելական եկեղեցու հետ»։
Իսկ Lurer.com-ի լրագրողի այն դիտարկմանը, որ Վահե Ավետյանը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցու հոտին, և այս միջադեպը միևնույն է՝ առնչվում է եկեղեցու հետ, վերջինս արդարացավ, թե Մայր Աթոռը ինչ անհրաժեշտ է, արձագանքել է, տարբեր եկեղեցականներ այդ առնչությամբ արտահայտվել են և հավելյալ մեկնաբանության կարիք չկա։
Իսկ այն հարցին, թե մասնավորապես ի՞նչ կարծիք կամ հայտարարություններ են հնչել, հոգևոր հայրը չմասնավորեցրեց։ Տեր Վահրամը չցանակացավ որևէ հայտարարություն հնչեցնել՝ ասելով. «Որևէ բան չեմ կարող ասել, կճշտենք, երբ հայտարարությունը լինի, տեղյակ կպահենք»։
Զրույցից վայրկյաններ անց հոգևոր հայրը զանգահարեց և ասաց, որ Մայր Աթոռը դատապարտում է «Հարսնաքարում» տեղի ունեցածը և օրենքի սահմաններում պետք է պատժվեն բոլոր մեղավորները։ 
Իսկ այն հարցին, թե արդյոք կաթողիկոսը որևէ անդրադարձ ա՞րել է միջադեպի կապակցությամբ, Տեր-Վահրամը տեղեկացրեց, որ Վեհափառ հայրապետը հովվապետական այցով գտնվում է Մարսելում։

Հ.Գ. Նրանք Bentley մեքենայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում

Комментариев нет:

Отправить комментарий