Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

21.07.2012

Նվագողները տեղում էին, երգչիստն էլ սամալյոտով եկավ

Պարույր Հայրիկյանի մոտ երգելը շատ լավ է ստացվում: Ինչպիսի թավշյա ձայն… Ես երբեք չեմ դադարի սա պնդել: Բայց…

Նա վստահ է, որ առաջիկա հինգ տարիների համար հարցը լուծված է, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, եւ նախագահական ընտրության հետ հույսեր կապողները գերագնահատում են իրենց ուժերը կամ էլ քրեական մտածողության տեր մարդիկ են:


Ահա, այսպես: Բոլորն սպասում են, որ 2013-ին մի բան փոխվի, աչք բացեն այս անտանելի վիճակից, իսկ մեր քաղաքական դաշտի «սոխակն» այսպիսի բայղուշություն է դրել:
Պարոն Հայրիկյան, եթե մի փոքր էլ այս տոնով շարունակեք, ես Ձեզ դատի կտամ: Քրեական մտածողությունը ո՞րն է… Ես, օրինակ, Սերժ Սարգսյանի օգտին չեմ քվեարկելու, որովհետև չեմ համարում, որ հարցը լուծված է, այլ գտնում եմ, որ հարցը դեռ նոր է լուծվելու՝ ընտրություններով: Սա քրեական մտածողությո՞ւն է: Ենթադրենք մեկ կամ մի քանի քաղաքական ուժեր մտածում են այնպես, ինչպես ես: Ուրեմն` քրեական մտածելակե՞րպ ունեն:

«Նա, ով ասում է` ընդդիմության միասնական ճակատ ստեղծենք հաղթանակի համար, միամիտ է կամ խաբեբա, կամ, որ ավելի վատ է, ավազակամիտ է, ավազակաբարո մարդ, որովհետեւ եթե դու, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, հույս ունես նախագահի պաշտոնի միջոցով բան փոխել, նշանակում է, որ դու պետք է ավազակային մեթոդներով գործես, առանձին-առանձին պատգամավորներին վախեցնել…»: 

Այսքան էլ չոր գա՞նգ: Եվ սա՞ է մեր ինքնորոշումի հայրը: Խելքը տվել է Ֆրանսիային: Նախ՝ Սենատում սոցիալիստները մեծամասնության հասան և ապա՝ նախագահական ընտրություններում հաղթեց սոցիալիստ Հոլանդը: Երևի այս «ճշմարտությունն» է ուզում մեր աչքը կոխել, այո՞: Բայց, չէ՞ որ դա Ֆրանսիայի Սենատն է և ոչ թե ՀՀ ԱԺ-ն, որը հիմնականում բաղկացած է բիոմասսայից և ընդամենը 10-20 գաղափարական մարդուց: Ինչո՞ւ վախեցնել բիոմասսային, եթե նա առանց վախեցնելու էլ պատրաստ է պառկել ուժեղ թեկնածուի տակ: Դա բիոմասսայի կերպն է: Երդվյալ լիբերալը այստեղ պատրաստ է ոչ միայն սոցիալիստ դառնալ, այլև կոմունիստ: Իսկ պատճառը մեկն է՝ նա ոչ լիբերալ է, ոչ սոցիալիստ և ոչ էլ նույնիսկ կոմունիստ: Նա անգաղափար բիոմասսա է: Ինչո՞ւ վախեցնել նրան, ինչու գնալ քրեական հանցագործության, եթե կարելի է ընդամենը խոստանալ, որ կորմը տեղը կպահես: Իսկ նման բան խոստանալը մի՞թե ավազակաբարո վարքագիծ է:

Հայրիկյանին մի այսպիսի հարց տանք: ՀՀ իշխանությունները, ԲՀԿ-ն, Հմայակ Հովհաննիսյանն էլ` քեզ նվեր, համատեղ ուժերով ընդդիմությունը խառնակելուց հետո, այսօր միասնական թեկնածու են առաջադրում Գյումրիում: Անուն դրեք, խնդրեմ, նրանց վարքագծին: Եվ ապա՝ օ՛, ինքնորոշման հայր, ցույց տվեք մեզ ճանապարհ՝ ինչպե՞ս պայքարել այս թայֆայության դեմ, եթե ոչ հենց իրենց մեթոդներով՝  «ավազակությամբ», ինչպես դուք եք ասում:

Ընդդիմության միասնական ճակատի, միասնական թեկնածուի հարցը, բոլորս էլ գիտենք, դեռ շատ մշուշոտ է: Չի բացառվում, որ ընդդիմությունն այդպես էլ կոնսենսուսի չգա նախագահի միասնական թեկնածուի հարցի շուրջ և դարձյալ հանդես գա առանձին-առանձին թեկնածուներով: Բայց չէ՞ որ նույնիսկ այս պարագայում ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես իրեն կպահի ժողովուրդը, որ 2012-ի ԱԺ ընտրություններ է տեսել, որ ԱԺ այսօրվա կազմից ուղղակի հիասթափված է, եթե չասենք, որ տեսնել անգամ չի ուզում նրանց դեմքերը՝ սկսած մարդակեր պատգամավորներից, վերջացրած թիթեռ նկարող կառավարությունով: Իսկ կա՞ն երաշխիքներ, որ մինչև 2013-ի փետրվար այս վերաբերմունքը կփոխվի: Երաշխիքը ծանրակշիռ բան է: Իսկ հույս, գոնե հույս կա՞:

Հայրիկյանի այս ողջ ծակպրոֆեսորության մեջ ընդամենը մի միտք կա: Ու չգիտեմ` հիմա ինչ անուն տամ այդ մտքին: Ավելի լավ է՝ ինքներդ որոշեք: Ահա այդ միտքը.«Առաջիկա հինգ տարիների համար հարցը լուծված է»: Ես պարզապես կասեմ՝ հերթական դամքյաշն է հրապարակ եկել: Արտաշես Գեղամյանն իր ակսեսուարով և Արթուր Բաղդասարյանն իր սատարումով դեռ փառք են: Նրանք գոնե ազնիվ են:

Իսկ ի՞նչ եք կարծում, ինքնորոշված դհոլ կամ ինքնորոշված սատարիչ լինո՞ւմ է: Այստեղ խոսքը նաև Հմայակ Հովհաննիսյանին տանք, մեծ քաղաքագետին՝ արդյոք«ինքնորոշում» և «կզարան» հասկացությունները փոխառնչություններ ունե՞ն: Սա պետք է շատ արագ պարզել, քանզի քաղաքականության ու բարոյականության կապն անչափ թույլ է Հայրիկյանի հայտարարությունների մեջ և ամեն վայրկյան կարող է խզվել:

http://www.yerkir.am/am/

Комментариев нет:

Отправить комментарий