Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

01.07.2012

«Վահե Ավետյանը մենք ենք»




Լիզա Ճաղարյան:
Այսօր «Հանցաքարի» մոտ հանդիպել եմ մի մարդու, որն ասաց, ՊՆԴԵՑ, որ այդ վեց մարդասպաններից առնվազն երեքին ՀԱՍՏԱՏ գիտի, որ նեմեցի թիկնապահներն են եւ, ի դեպ, այն թիկնապահները, որոնք ամենուրեք նրա հետ են: Այստեղից հետեւություն Ա. մեզ լկտիաբար խաբում են, որ մարդասպանները նեմեցի թիկնազորից չեն, Բ. եթե նրանք ամենուրեք նեմեցի հետ են, ուրեմն` այդ ժամանակ նեմեցը եղել է «Հանցաքարում»...


Արման Գալոյան:
Քանի օր է՝ բառեր չեմ գտնում Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ վրդովմունքս արտահայտելու համար:
Այս ամենը նոր չի սկսվել...հիշեք Պապլավոկում Պողոս Պողոսյանի հրապարակավ մահապատիժը...
Նեմեց Ռուբո, դու տականք ես, դու մարդասպան ես, դու մարդակեր ես, դու հանցագործ ես: Դու նեմեց չես, դու ազերի ես ... որովհետեւ դու եւ քո մարդասպանների ոհմակը ոչնչով չեք տարբերվում Գուրգեն Մարգարյանին կացնահարած տականքից՝ Ռամիլ Սաֆարովից:
Սերժիկի՝ պաշպանության նախարար աշխատած տարիներին էր, որ սպանվեց Գուրգեն Մարգարյանը…հիշո՞ւմ եք այն ժամանակ Սերժիկի խոսքերը…ոնց էր հոխորտում Սաֆարովի հասեցին
դե հիմա էլ խոսիր…պաշտպանության նախկին նախարար, իսկ հիմա նաեւ՝ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար… սպանվածը քո մայորն էր… դու ես ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը… դե խոսիր…
Նեմեց Ռուբո Սաֆարովին կանչիր ու պատժիր…թե սա քո թիմակիցն է ու սրան կարելի է… կարելի է, որովհետեւ հավատաց քեզ ու փոխվեց… իրոք փոխվեց, որովհետեւ եթե նախկինում սա ծեծում էր, կրակում, հիմա նաեւ սպանում է… հավատաց ու փոխվեց…փողոցային Նեմեցից՝ մարդասպանի վերածվեց…
Պատժիր սրան, Սերժիկ, թե մենակ պատժում ես նրանց, ովքեր քո սիրասուն փեսայի ընկերներին են ապտակում կամ ծեծում: Չնայած՝ այդ ծեծողն այսօր քո հրամանագրով նախարար է …


Ռուբեն Հայրապետյանը պարկեշտ ու բարոյական անձնավորություն է. Շարմազանով

Комментариев нет:

Отправить комментарий