Կարեն Ավագյան
Անիմաստ է խոսել այն մասին, որ դեպքը ողբերգական էր, դատապարտելի է օրենքի ողջ խստությամբ, իրավաբանական հարթությունից զատ ակնկալում էր բարոյական «դատաստան», պետք է լինի հասարակության համընդհանուր ուշադրության կենտրոնում:Իրավիճակից տեղյակ և սթափ դատող ցանկացած մարդ կվկայի, որ պետությունը հարցին մոտեցավ ամենաբարձր մակարդակով` թե իրավական, թե բարոյական հարթություններում: Ոչ ոք չի փորձում և չի էլ կարող պնդել, թե այս ամենը համարժեք է մարդու կյանքին, սակայն չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և այս ողբերգական դեպքը դարձնել խուժանությունների, անդաստիարակությունների ու անհանդուրժողականության պլանավորված քաղաքական ալիքի ծնունդ:Իրոք սեփական կարծիքը ունեցող, կիրթ և օբյեկտիվ դժգոհություն արտահայտող օգտատերերի շվաքի տակ անձրևաորդերի նման բուսնել են իրենց քաղաքացիական հասարկության մաս համարող ինչ որ մարդիկ, ովքեր հարցը տանում են անձնական վիրավորանքների, հայհոյանքների, սադրանքների դաշտ:Նմանօրինակ համացանցային խուժանություններ անող, իրենց մտավորական համարող զանգվածի հիստերիկ և սադրիչ գործողությունները առաջացրել են արդեն շատերիս զայրույթը:Հորդորում եմ կարգի բերել Ձեզ, չփորձել ապակայունացնել իրավիճակը, Ձեր մի քանի հոգանոց «կուտոկը» չհամարել լուրջ շարժում: Եվս մեկ անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ Ձեզանից. Վահեի մահը, որ բոլորիս վիշտն ու դժբախտությունն է, չդարձնել քաղաքական շահարկումների առարկա:
http://azatutyun-armenia.blogspot.com
Դու ո՞վ ես, ա՛յ մտավոր հետամնաց, որ հորդորես: Դրա համար վաստակ, մակարդակ, բարոյական իրավունք պիտի ունենա մարդ: Դու ընդամենը պնակալեզ կամակատար ես, և արածդ էլ խուժանությունից ավելի ցածր բան է: Քաղաքական շահարկումը ո՞րն է...Անգիր արածդ բառակապակցությունը անհարկի ես օգտագործել: Նեմեցների ու քեզնմանների գոյության փաստն է մեր ազգի դժբախտությունների պատճառը...

Комментариев нет:
Отправить комментарий