Դիվանագիտական անփորձությունը երբեմն կարող է մարդուն ծիծաղելի վիճակի մեջ գցել: ՀՀ երեք նախագահներներն էլ այդ հարցում անհասանելի են՝ իրենց պահվածքով ու գործելակերպով: Օրինակ, հնարավոր համարու՞մ եք, որ ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային եթե Առաջին,Երկրորդ կամ Երրորդ նախագահներից որեւէ մեկը հանդիպած լիներ, մամուլն ու սոցիալական ցանցերն այդպես սուր արձագանքեին: Իսկ Տարոնի ու Անաստասիասի հանդիպմանն ինչու՞ մամուլն ու սոցցանցերն այդպես բուռն արձագանքեցին:
Բանը հասավ նույնիսկ կենցաղային անհանգստությանը: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը կատակեց՝ Տարոնն այսօր ո՞նց է գնալու իրենց տուն: Պաշտոնական անձնավորության ժպիտը, ուրախությունը, ոգեւորությունը պետք է աղի նման չափավոր համեմված լինի, որովհետեւ նա հանրության մանրադիտակային սեւեռման տակ է: Այնինչ անփորձ քաղաքապետը անտեսելով այդ փաստը, ներծծվել էր հյուսիսային գեղեցկուհու խժռող ու գլխակեր հայացքում եւ շուրջը կարծեք թե ոչինչ չէր տեսնում: Մեր սառնարյուն նախագահները նույնիսկ ռուս գեղեցկուհու հետ հայացքափոխանակություն չէին կատարի, այնպես որ քաղաքապետը նրանցից այդ առումով շատ բան ունի սովորելու:
Թվում է, թե ձվի մեջ մամուլը մազ է փնտրում, քավ լիցե, նման քաղաքական անփորձ քայլերը կարող են փորձանք դառնալ պաշտոնյայի համար: Տարոն Մարգարյանն իր ոգեւորությունը կիսել է ֆեյսբուքում, ճիշտ է, այն գրված է պաշտոնական լեզվով, բայց նրա բառերի միջից ոգեւորությունը ծորում է, մանավանդ տեղադրված լուսանկարների ներքո. «Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում…»:
Անաստասիան ավելի մտերմիկ է արձագանքել՝ Տարոն անվանելով նրան: Ռուսական աղբյուրները ավելի բուռն են արձագանքել: Հայկական մամուլում կարդացի ռուսական ՆՏՎ պաշտոնական կայքում «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է Երեւանի քաղաքապետին» վերնագրով նյութը. «Ռուսաստանցի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ժամանակ առ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է իր փարթամ մարմնաձեւերի բաց լուսանկարներով»: Մնում է ասել՝ Տարոն ջան, ի՞նչ գործ ունեիր, որ նայեցիր Անաստասիային, ռուսական ու հայկական մամուլը
Комментариев нет:
Отправить комментарий