Շատերը չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակի մեջ են հայտնվել, ում կարելի վստահել եւ նրա միջոցով փոփոխություններ իրականացնել, ինչ է սպասվում երկրին:
Բազմաթիվ նամակներ եմ ստանում իմ ընթերցողներից՝ հենց այդ հարցով. ովքեր մտահոգ քաղաքացիներ են. էլ չգիտենք՝ ինչ անել:
Երիտասարդներն ընդվզում են՝ մենք մեծերի համբերությունը չունենք, չենք դիմանում: Հենց նոր Բրյուսելից նամակ ստացա քաղաքական գործիչ, Հայ Դատի պաշտպան Սոնա Առուշենցուց, ով գրում է. «Այս նամակը ստացել եմ 22 տարեկան Գագիկ Ավետիսյանից. Կարդում եմ ու աչքերիցս արցունքներ են հոսում: Թող կարդան մեր անսիրտ իշխանավորները ու գետինը մտնեն. այս 22 տարեկան երիտասարդի նամակն ապտակ է նախագահին ու իր մաֆիոզ շրջապատին»:
Այնուհետեւ ներկայացնում է նամակը, որը հոգու ճիչ է. «Մեծ ցավով եմ ընդունում այն փաստը , որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդ է հեռանում երկրիցս: Ընդհանրապես ցանկացած հայ, երբ հեռանում է երկրից , իմ սիրտը կեղեքող մի ցավ է պատում , ամեն մի հայի գնալու հետ մեկտեղ զգում եմ , որ գնում է ինձնից իմ ուժը , քանզի գիտակցում եմ , որ մենք միասնական ենք ուժեղ :
Երիտասարդներն ընդվզում են՝ մենք մեծերի համբերությունը չունենք, չենք դիմանում: Հենց նոր Բրյուսելից նամակ ստացա քաղաքական գործիչ, Հայ Դատի պաշտպան Սոնա Առուշենցուց, ով գրում է. «Այս նամակը ստացել եմ 22 տարեկան Գագիկ Ավետիսյանից. Կարդում եմ ու աչքերիցս արցունքներ են հոսում: Թող կարդան մեր անսիրտ իշխանավորները ու գետինը մտնեն. այս 22 տարեկան երիտասարդի նամակն ապտակ է նախագահին ու իր մաֆիոզ շրջապատին»:
Այնուհետեւ ներկայացնում է նամակը, որը հոգու ճիչ է. «Մեծ ցավով եմ ընդունում այն փաստը , որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդ է հեռանում երկրիցս: Ընդհանրապես ցանկացած հայ, երբ հեռանում է երկրից , իմ սիրտը կեղեքող մի ցավ է պատում , ամեն մի հայի գնալու հետ մեկտեղ զգում եմ , որ գնում է ինձնից իմ ուժը , քանզի գիտակցում եմ , որ մենք միասնական ենք ուժեղ :
Աշխարհով մեկ ցրված հայերի սրտերը բաբախում են հայրենիքի կարոտով եւ այդ կարոտը հասնում է ինձ , հոգիս տակն ու վրա է անում , քանզի զգում եմ , որ ավերվում է պատմության անհիշելի ժամանակներից մարդկության մոլորակում գոյություն ունեցող Հայկյան երկիրը :
Թող Աստծո արդար դատաստանում գտնեն իրենց պատիժը բոլոր նրանք , ովքեր մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի պառակտման հիմքը գցեցին , ովքեր Հայկի ցեղին գաղթական դարձրեցին , աշխարհով մեկ ցիրուցան արեցին ու օտարի լծի տակ քշեցին , ովքեր հայոց ազգին լցրին օտար ծովերը , անտեր թողնելով իմ ծով Սեւանը : Մի քանի լպրծուն սողուններ իրենց բողազի համար , կտրեցին նոր ծնվող մանկան արդար սնունդը :
Կարծում եմ երկիրը արդեն գտնվում է այն վիճակում, որ երիտասարդ ուժը միայն մեկ նպատակ է խոյացրել իր առաջ՝ ցանկացած գնով փախչել հայրենիքից : Ես 22 տարեկան եմ եւ իմ հասակակից գրեթե բոլոր ընկերները հեռացել են երկրից , շատերն էլ պատրաստվում են հեռանալ :Ամեն օր խնդրում եմ նրանց , որ սպասեն , բայց կարծես իմ սերունդը չունի այնքան համբերատարություն , որքան Ձեր սերունդը»: Չէի հասցրել ընթերցել նամակը, երբ մի ուրիշ մաքուր հոգի է ընդվզում: Ագեւորգ Վարդանյանը գրում է. « Շատ ժամանակ մարդ արդեն չի կարողանում, կասկածում եմ արդեն, ում կարելի է վստահել եւ ում հետ ոնց խոսել, ում առաջ ոնց սիրտդ բացես: Չգիտեմ ինչու համար այդքան անկեղծացա ձեր առաջ: Նույնն էլ դուք կարող եք ասել իմ մասին, քանի որ ապականվել է երկիրը»: Համատարած ապականության մեջ է տեսնում իր երկիրը՝ կյանքի շեմ ոտք դնող երիտասարդը: Համատարած գաղթի մթնոլորտ է տիրում երկրում, իսկ մարգարե Գալուստը մարգարեանում է, որ երիտասարդներին լեզու սովորելն է արտասահման քաշում:
Քեզանից, ձեզանի՜ց են փախչում, հարգելի Գալուստ, ձեր անտարբերությունից, 20 տարի
տրվող քաղաքական ֆռիկներից, ապականությունից: Ահավոր է, երբ մարդ ոչ մի լուսավոր կետ չի տեսնում, նամակ է գրում ինձ, բայց չհավատալով, կասկածով է գրում, որովհետեւ գտնում է, որ ապականությունը համատարած է: Ու ես այս շրջանը ուզում եմ համեմատել Ֆրիկի ապրած ժամանակաշրջանի հետ ու ձեր միջոցով փորձել գտնել՝ տարբերությու՞ն կա մեր ու մեծ բանաստեղծի ժամանակշրջանի հետ: Ֆրիկը սկզբում եղել է հարուստ, սակայն հետագայում, մոնղոլական պետության ներսում գոյություն ունեցող հարկային, տնտեսական դժնի պայմանների, չարաշահումների, կաշառակերության եւ ապօրինությունների հետեւանքով կորցնում է իր ունեցվածքը, ընկնում է ծանր պարտքերի տակ եւ նույնիսկ պարտքերի դիմաց իր որդուն գրավ է դնում: Այստեղ տարբերությունն ի վնաս մեր ապրած շրջանի է: Այսօր հայրենիքն ենք գրավ դնում ու մեր որդիներն առած փախչում: Հայրենիքը թողնում ենք մի խումբ կողոպտողների ու փախչում:
Հավատացեք,
փախչելը հայրենիքը գրավ դնել է, մենք հետո չենք կարողանալու վերցնել մեր գրավը, որովհետեւ մեր գրավն անժամկետ է եւ վաճառվելու, մսխվելու է գրավը: Այդքան թանկ բանը գրավ մի դրեք, կռիվ տվեք, մի հուսահատվեք, նժարի վրա առանց չափազանցության մեր լինելության հարցն է: Ֆրիկի ապրած շրջանի մեկնաբանությունը մեջբերենք. «Մի ժամանակաշրջան էր դա, երբ մոնղոլ խաների ու տեղական ազնվականության շահագործմանն ու հարկահանաթյան ծանր լծին միանում էին վաշխառու առեւտրականների անասելի կեղեքումները, երբ քայքայվում, հողազրկվում ու ընչազրկվում էր Հայաստանի բնակչությունը։ Հետզհետե խորացող դասակարգային շերտավորման հետեւանքով երկրի հարստությունը աստիճանաբար սկսում էր կուտակվել փոքրամասնության ձեռքին, քաղաքները լցվում էին ընչազուրկ մարդկանց բազմություններով։ Ապրելով հասարակական վերոհիշյալ պայմաններում, անձամբ տուժած լինելով տիրող սոցիալական հակասություններից Ֆրիկն առանձնապես սուր է զգացել մարդկանց գոյավիճակի մեջ եղած տարբերությունն ու խոր հակադրությունը».
Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի.
Մէկին հազար ձի եւ ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկն ի հարանց մուրող լինի.
Մէկին հազար ձի եւ ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Ո՞րն է տարբերությունը: Հայաստանի տնտեսությունը կենտրոնացել է մի խումբ մարդկանց ձեռքում, ժողովուրդը ոչինչ չունի: Ֆրիկը տեսնում է, թե ինչպես այս անհավասարության հողի վրա մարդիկ բաժանվել են երկու դեմընթաց բանակների։ Մի կողմում բախտավորները կամ թալեհ ունեցողներն են, մյուս կողմում՝ անբախտները։ Մինչդեռ առաջիններն իրենց ունեցվածքի շնորհիվ մեծարվում են անարժանաբար, երկրորդները դատապարտված են անարդարացի անուշադրության ու արհամարհանքի.
Այն մարդն, որ թալեհ ունի,
Յոչումէ իսկի չէ զըրկած.
Զօրըն նա պարապ նըստի,
Ու բարիքն ի մոտն է կուտակած։
Յոչումէ իսկի չէ զըրկած.
Զօրըն նա պարապ նըստի,
Ու բարիքն ի մոտն է կուտակած։
Այն մարդն, որ չունի թալեհ,
Ի յամէն տեղիք է նա ծեծած…
Ի յամէն տեղիք է նա ծեծած…
Սա մերօրյա ողբն է: Սակայն եթե այնժամ մտավորականության հրաբուխը գործում էր, այսօր դրանց մեծ մասի երախը մի բան գցելով, կրակն ուղղորդել են ժողովրդի կողմը: Այսօր մեր վայ գրողների, երգիչների, նկարիչների, գիտնականների մեծ մասն այս կարգերի գովքն է անում ու բառիս ուղղակի իմաստով թշնամի է ժողովրդին: Ժողովուրդն ատում է նրանց, որովհետեւ ծափ-ծնծղայով կողոպտողների հետ ժողովրդին քշում են Արաքսը:
Հասմիկ Բաբաջանյան

Комментариев нет:
Отправить комментарий