Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

12.04.2015

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ- ՊԵՏՐՈՍ ԺԵ

Կարինցի գաղթած Հարություն Աղաջանյանի ընտանիքում 1895թ. սեպտեմբերի 18-ին ծնվեց Ղաղարոս Աղաջանյանը : Շուտով մահանում է նրա հայրը և երեք երեխա` ղազարոսը իր եզբայիր Պետրոսի և քույր Եղիսաբեթի հետ մնում են մոր` համեստ և բարեպաշտ Իսկեուհի Սարուխանյանի հովանավորության ներքո :

Քաղաքի կենտրոնում ,Աղաջանյանների տանից ոչ այնքան հեռու կառուցվաց էր կաթոլիկական եկեղեցին ` հիմնված ծայրագույն վարդապետ Եփրեմ Սեթյանի ջանքերով: Փոքրիկ Ղազարոսը սկսում է սովորել Կարապետյան ծխական դպրոցում :Նա աչքի է ընկնում արտակարգ սիրով ուսման և եկեղեցու նկատմամբ: Շատ հաճախ նույնիսկ գիշերներ էր լուսացնում եկեղեցում : 1940-ական թթ. եկեղեցին քանդվեց և նրա հիմքի վրա կառուցվեց կոմունիստական կուսակցության շրջկոմի շենքը: Ինչպես պատմում են ականատեսները , եկեղեցին քանդողներից շատերը մահացան ողբերգական մահով :

1906թ. Կովկասի հայ կաթոլիկական առաքելությունների հոգևոր կառավարիչ գերապատիվ Սարգիս Տեր-Աբրահամյանը տարրական կրթություն հազիվ ստացած 11-ամյա Ղազարոսին ուղարկում է Հեոմ` ուսումը շարունակելու Ուրբանյան ուսումնարանում : Այստեղ ավելի ցայտուն են բացահայտվում պատանու աշխատասիրությունը և անհագուրդ հետաքրքրասիրությունը: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով ուսումնարանը`Ղազարոսը ուսումը շարունակում է Ոուրբալյան համալսարանում , ուսումնասիրելով իմաստասիրություն և աստվածաբանություն : Իր բյուրեղյան ազնվության , մտավոր հնարավորությունների, խոր հոգևոր կյանքի շնորհիվ վաստակում է իր դասընկերների , ուսուցիչների և վերադասի ջերմ համակրանքը:

1917թ. դեկտեմբերի 23-ին 22 տարեկան հասակում նա ձեռնադրվում է քահանա, վերցնելով Ֆրանրեսկոս անունը: Առաջին համաշխարային պատերազմի պատճառով Աղաջանյանը մնում է Հռոմում : Լատերանյան համալսարանում սկսում է ուսումնասիրել իրավագիտությունը : 1919թ. ստանում է քաղաքական և եկեղեցական իրավունքի մասնագետի վկայական : Նույն թվին վերադառնում է Կովկաս և սկսում է ծառայել Թիֆլիսի Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկական եկեղեցում : Այցելում է Հյուսիսային Հայաստանի կաթոլիկ հավատացյալներին : Տեսնելով նրանց ծանր վիճակը , ցանկանում է հիմնել ուսումնարան , սակայն Հայաստանի սովետական իշխանությունները թույլ չեն տալիս:



1921թ. Լևոնյան վարժարանի տնօրեն գերապատիվ Սարգիս Տեր- Աբրահամյանի առաջարկով Աղաջանյայը վերադառնում է Հռոմ և սկսում աշխատել որպես վարժարանի փոխտնօրեն : 1937թ. Ֆրանչեսկոս Աղաջանյանն ընտրվում է կաթողիկոս և ընդունում Գրիգոր անունը : Երկու տարի անց , 1939թ. Բեյրութում , Պատրիարքարանի գավաթում կառուցել է տալիս 1915թ. ապրիլյան նահատակների հուշարձանը: Հուշարձանի բացման և օրհնուոյան ժամանակ Աղաջանյանը ասում է .« Սիւնը կը խորհրդանշէ մեր Ազգը Հայրենի աշխարհը, որուն փուշերն անգամ մեզի համար վարդեր են , որուն կարոտն կը է մաշէ մեր հոգին :… Ով հայ ժոխովուրդ , դուք , մանաւանդ երիտասարդներ, ժպիտ ու յոյսը ազգին … կոթողացուցէք ձեր հոգիները ամէն վհատութեան , ուծացումի դեմ , ուխտեցեք , որ պիտի մնաք միշտ հաւատարիմ ոյս նուիրական գաղափարականներում , որոնց համար մեր խնկելի նահատակները զոհուեցան , յերկրե յերկին պսակուեցան :Մնալով հաւատարիմ հիւրընկալ երկրներում օրինակելի ձեր աշխատությամբ, փոխադարձ սիրով միությամբ բարձր պիտի պահէք դրոշակը քրիստոնյա հավատքին եւ հայրենասիրական մաքուր հոգիին»:

1946թ. Գրիգոր Պետրոս Աղաջանյանին շնորհվում է ծիրանագույն գլխարկ և նա դառնում է տիտղոսական կարդինալ : Այս արթիվ հեռավոր Բոստոնից Աղաջանյանը ստանում է շնորհավորական նամակ իր մանկության պատանեկության տարիների ընկեր հայր Սահակ Վ. Կոգյանից : Վերջինս նամակում մասնավորապես դրում է . 

«Աղաճանեան չէ եղած հետամուտ փառքի, տիտղոսի : Կը բավե տեսնել զինք համոզուելու համար ,որ փառքը փնտրած է զինք : Ու գտած է, բայց չէ կրտած այլափոխել : Ախալցխացի Աղաճանեան մինչև ուղնեւծուծը հայ բազմեցավ ընդհարական Եկեղեցւոյ ծերակուտական դասին մեջ իբրև ներկայացուցիչ հայ Ազգին»:

Նույն թվի մայիսի 3-ին Ծիրանագույն Հայրապետի ժամանակ Բեյրութ , որտեղ կազմակերպված էր շքեղ ընդունելություն Լիբանանի կառավարության կողմից :

1951թ. հոգտեմբերին կարդինալ Աղաջանյանը Նախագահում է քաղքեդոնի տիեզերական ժողավին: 1955-ին Պիոս ԺԲ պապը նրան նշանակում է արևելյան Եկեղեցու Կանոնգիրը կազմող հանձնաժաղավի նախագահ: 1958թ. նույն քահանայապետը նրան վստայհում է Հավատի տարածման ժողովի վարիչի պաշտոնը : Ծանրաբեռնված լինելով այսքան պատասխանատու պաշտոններով , կաթողիկոս Աղաջանյանը , իր թեմի կաթողիկոսարանի աշխատանքները անխաթար շարունակելու համար 1959- ին իրեն տեղակալ է նշանակում Արհի. Ալոզիոս Արք Բաթանյանին , սակայն կարևոր առիթներով շարունակում է Բեյրութ հաճախել : Համատեղ Հայրապետական իր պարտականնությունները իրեն վստահված բոլոր պաշտոնների հետ շատ դժվար էր: Եվ 1962 թ. օգոստոսին նա հրաժարական է տալիս և մնում միայն Լևոնյան վարժարանի մեջ : Իր հրաժարական նամակի մեջ նա մասնավորապես գրում է .

«Թեեւ չունինք այլեւս պատրիարքության անմիջական պատասխանությունը, սակայն անփոփոխ կը մնան մեր սէրն ու փարումը մեր պատուական հասարակութեան եւ նահատակ Ազգին հանդէպ , եւ կամքը անոնց ծառայելուն»: 
(Ավետիք , 1962 թիվ 9-10 , էջ 133 ):

1951թվին Ֆրանսիական կառավարության պաշտոնական հրավերով աղաջանյանը այցելում է Փարիզ : Այցելում է երկրի քաղաքական և եկեղեցական բարձրագույն անձնավորություններին , ամենուր արժանանալով ջերմ ընդունելության : Փարիզի հայ կաթոլիկ համայքը ընդունելություն է կազմակերպում աղաջանյանի պատվին , որին ներկա են լինում Փարիզի արքեպիսկոպոսը, նախարարներ, զորավորներ , դիվանագետներ, ակադեմիկոսներ, հայեր` համայնաքային խտրության : Իր ելույթի մեջ, դիմելով հայերին նա ասում է .

«Ուրախ եմ , որ ութ օր է ի վեր կը գտնուիմ Ֆրանսիա և քանիցս առիթ ունեցայ հանդիպելու սիրել հայրենակիցներուս, որոնց մասին այնքան ներբողներ լսեցի պաշտօնական անձնավորութեններէ: Հպարտ պէտք է ըլլանք բոլորս , որ կպատկանինք հայ ցեղին, որում մշակոյթը բազմակողմանի արժէքներով վաւերական տուրք մըն է քաղաքակրթութեան : Եղէք համերաշխ , միաբան , սիրեցէք ազգն ու Եկեղեցին : Սիրենք մեր Հայրենիքը : Կրնանք սիրել վարչաձևերը բայց վարչաձևերը կանցնին , Հայրենիքը կայ ու կը մնայ: Սիրեցեք զիրար , որովհետեւ ուր որ հանդիպեք հայու մը , ան մեկ բեկորն է Հայրենիքն»:

 1970թ. Աղաջանյանը հրաժարվում է նաև Հավատի տարածման ժողովի մեջ իրեն վստահված պաշտոնից , ելնելով իր վատթարացող առողջական վիճակից : Նույն թվին նրա միջնորդությամբ Պետրոս Զ. Պապը Վատիկան է հրավիրում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա. Վեհափառին : Վեհափառի և Պապի հանդիպումը տեղի է ունենում Աղաջանյանի ընկերակցությամբ սիքստինյան մատուռում: Պապի հետ հանդիպման երկրորդ օրը Վեհափառը և նրա ընկերակցող եկեղեցական ու քաղաքական բարձր պաշտոնյաները հյուրընկալվում են Աղաջանյանի մոտ Լևոնյան վարժարանում : Շնորհիվ կարդինալ Աղաջանյանի Լևոնյան վարժարանը դառնում է և մնում Հայաստանից

և սփյուռքից ժամանած հայերի հանդիպման վայրը:

Աղաջանյանի առաղջական վիճակը գնալով ծանրանում է և 1971թ. մայիսի 16-ին «բարիքներ կը տեսնեմ» մրմնջալով` ավանդում է հոգին : Երջանկահիշատակ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյան կաթողիկոսի մարմինը հանգչում է Լևոնյան վարժարանի Սուրբ Գրիգոր Լուսաորիչ մատուռի դամբանի մեջ: Նրա հուղարկավորությանը հարազատներից մասնակցում էր միայն քույրը`Եղիսաբեթը , որին եղբայրը տարիներ առաջ Ախալցխայից տեղափոխել էր Հռոմ : 1995թ. մեծ շուքով նշվեց Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյան կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունը : Ցավոք սրտի տեղական իշխանություններն արգելեցին հուշատոխտակ ամրացնել Ախալցխայում` նրա հայրենի տան պատին : Հավատացյալ կաթոլիկ համայքը հուշատախտակ փակցրեց Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղի կաթողիկե եկեղեցու պատին: Հանդիսություններին մասնակցելու համար և որպես տուրք մեծ երախտավորի կյանքի և գործնեության, Վատիկանից մեծ պատվիրակություն էր ժամանել Ախալցխա:

Կարդինալ Աղաջանյանի ողջ կյանքը անմնացորդ նվիրում է Յավատին և Ազգին : Նրա կենսագրության հետ ծանոթացումը հոգի է մաքրում և վերադարձնում ազգային արմատներին: Նամանավանդ սփյուռքահային ` լինի նա ներկայացուցիչ մոտակա կամ հեռավոր Սփյուռքի:

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ (1895-1971)
ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ- ՊԵՏՐՈՍ ԺԵ  
Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք
Կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ

Լյուբա Մաթևոսյանի «Ախալցխայի Հայկական Դպրոց» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий