Դա տեղի է ունեցել այն նույն օրը, երբ Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ «ՀԺ» լրագրող Անի Գեւորգյանը գործում ներգրավվել են որպես տուժողներ:
Գործով քննիչ Գարիկ Բեգոյանից երեկ հետաքրքրվեցինք, թե որն է գործի կասեցման պատճառը:
- Գործը կասեցվել է` մինչեւ որ այդ անձինք հայտնաբերվեն եւ ներկայացվեն:
Գործով քննիչ Գարիկ Բեգոյանից երեկ հետաքրքրվեցինք, թե որն է գործի կասեցման պատճառը:
- Գործը կասեցվել է` մինչեւ որ այդ անձինք հայտնաբերվեն եւ ներկայացվեն:
- Ավելի վաղ ասում էիք, որ միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
- Հիմա էլ են ձեռնարկվում:
- Հիմա էլ են ձեռնարկվում:
- «ՀԺ»-ում այդ երիտասարդների լուսանկարներն էին տպագրվել, տուժողներն էլ ձեզ հայտնել էին, որ իրենց տեղեկություններով` հարձակվող երիտասարդները Գումի շուկայում են աշխատում:
- Հիմա դրանով զբաղվում են: Մենք ոստիկանության Կենտրոնի բաժնին գրություն ենք ուղարկել, որ շարունակեն փնտրել: Մենք հանձնարարություն ենք տալիս, նրանք զբաղվում են:
- Հիմա դրանով զբաղվում են: Մենք ոստիկանության Կենտրոնի բաժնին գրություն ենք ուղարկել, որ շարունակեն փնտրել: Մենք հանձնարարություն ենք տալիս, նրանք զբաղվում են:
- Այսինքն, այս պահի դրությամբ նրանք հայտնաբերված չե՞ն:
- Այս պահին` այո: Բայց աշխատանքները շարունակվում են, այնպես չէ, որ չի արվում: Հենց որ ես գրավոր կարգով տեղեկանամ, որ Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են այդ երիտասարդներին, գործի քննությունը կվերսկսվի:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, սեպտեմբերի 28-ին մարզահագուստներով 7-8 երիտասարդներ Տիգրան Մեծ պողոտայում մոտեցել էին երիտասարդներին ու ակցիան լուսաբանող լրագրողներին, քաշքշոց հրահրել, ծխախոտով այրել «ՀԺ» լրագրողի ձեռքը, հետապնդել նրանց մինչեւ Հանրապետության հրապարակ, հարձակվել եւ հարվածել նրանց, խլել թերթոններն ու դիմել փախուստի: Դեպքի հենց հաջորդ օրը «ՀԺ»-ում տպագրեցինք հարձակում գործած երիտասարդների լուսանկարները (նկար 1, 2, 3, 4, 5, 6 ), սակայն, ըստ ոստիկանության, լուսանկարում պատկերված անձինք այդպես էլ չեն հայտնաբերվել:
Եւ ահա, մինչ ոստիկանությունը «չի կարողանում» գտնել կասկածյալներին, դեռեւս դեկտեմբերի 26-ին, փաստորեն գործի կասեցումից երեք օր անց, «ՀԺ» թղթակցին հաջողվել է գտնել հարձակում գործած երիտասարդներից հինգին` Գումի շուկայում: Ըստ ամենայնի նրանք շուկայի անվտանգության ծառայությունից կամ սպասարկող անձնակազմից են:
Նրանցից մեկին հաջողվել է նաեւ լուսանկարել (նկար 7-ում պատկերված երիտասարդը սեպտեմբերի 29-ի «ՀԺ» համարում տպագրված լուսանկարներից 2-րդում պատկերված նույն երիտասարդն է): «ՀԺ» թղթակիցը տեսել է, որ շուկայում առեւտուր անողներին նա ցուցումներ է տալիս, ինչից հետո մի պահ նստում է շուկայից ոչ հեռու կայանված «Լադա» մակնիշի «74ԼՍ444» պետհամարանիշներով սեւ ավտոմեքենան, փոխում կայանատեղին ապա քիչ անց նորից վերադառնում: Իսկ ոստիկանությունը նրանց չի գտնում: Ավելի ճիշտ` չի ցանկանում գտնել: Այդպես էր Ալիկ Սարգսյանի ժամանակ, այդպես է Վովա Գասպարյանի ժամանակ: Այնպես որ` նորանշանակ ոստիկանապետը թող մեծ-մեծ չբրդի:
Հայկական Ժամանակ 11.01. 2012 թ.

Комментариев нет:
Отправить комментарий