Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

12.01.2012

Հիգենիկ պարագաներ


Հիմա արդեն նոր թեվիկներով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել է մի դարակազմիկ հարց: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2003 թվականի որոշումներից մեկում կատարվելիք մի փոփոխության նախագիծ: Ըստ այդ փոփոխության` նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի. «...կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալների անձնական հիգիենայի պատշաճ պահպանմամբ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: Պարզվում է, կառավարությունը 6 տարի մտածել եւ հաշվարկել է, որ ամսական 5 հատ հիգիենիկ պարագան ՔԿՀ-ներում պահվող կանանց համար բավարար չէ:

«Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տեւում է 3-6 օր, եւ 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում»,- մանրամասնված է հիմնավորման մեջ: Ուշագրավ է նաեւ, որ կառավարությունը այս հաշվարկը կատարել է 2012 թվականի պետական բյուջեն ընդունելուց հետո, եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել արդեն իսկ ընդունված բյուջեում նոր ծախս ավելացնել: Իսկ ընդհանուր ծախսը ամբողջ տարվա համար կկազմի, պինդ բռնվեք, 460 հազար 800 դրամ, կամ 1187 դոլար: Յուրաքանչյուր «հիգիենիկ պարագան» կառավարությունը գնահատել է 40 դրամ: Իսկ կին դատապարտյալների թիվը, ըստ որոշման նախագծի, 192 է: Փաստորեն, եթե այս տարվա ընթացքում կին դատապարտյալների թիվը գոնե մեկով ավելանա կամ պակասի, ապա կառավարությունը ստիպված պետք է լինի որոշման մեջ նորից փոփոխություն կատարել, եւ գործադիր մարմնի ողջ կազմը պիտի քննարկի չորս հատ միջադիրի հարց: Թերեւս կառավարությունը չի կռահել, որ այս հարցը կարելի էր քննարկել եւ լուծել ուրիշ կերպ` հիմար վիճակում չհայտնվելու համար: Բայց քանի որ հարցի կապակցությամբ կառավարությանն է դիմել նաեւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն, հայրենի իշխանությունը պետք է բեմադրի այս հակահիգիենիկ շոուն` եվրոպաներին-բաներին ցույց տալու համար, թե ինչպես է նպաստում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ինչ շահագրգիռ արձագանք է ցուցաբերում հ/կ-ների բարձրացրած հարցերին:
Հայկական Ժամանակ    12.01. 2012 թ.

Комментариев нет:

Отправить комментарий