Բրիտանական The Sunday Times և չեխական Lidove Noviny պարբերականները հաշվել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ընտանիքի ունեցվածքը. այն ավելի քան 130 միլիարդ դոլար է կազմում: Հետևաբար Պուտինները աշխարհի ամենահարուստ ընտանիքն է: Նրանց եկամուտները զգալիորեն գերազանցում է պաշտոնապես աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կառլոս Սլիմի ունեցվածքը, որը կազմում է 56 միլիարդ դոլար:
Նշվում է, որ «Կլանին» պատկանող ընկերություններում Պուտինն ունի որոշիչ ձայն, ինչպես ֆինանսական, այնպես էլ վարչական հարցերում:
Բրիտանացի լրագրողները շեշտում են, որ հենց այս հսկայական կայսրությունը պահպանելու ցանկությունն է Պուտինին դրդել երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել:

Комментариев нет:
Отправить комментарий