Սիրուշոն նմանակում է թուրք երգչուհո՞ւն
Ուստյանի գրառումը ակտիվ քննարկում է առաջացրել նաև սոցիալական ցանցերում։
Խնդրի կապակցությամբ Սիրուշոյից մեկնաբանություն է ստացել Bravo.am կայքը։ Սիրուշոն կայքին տված հարցազրույցում ասել է. «Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետև չեմ կարևորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, և կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետևում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետև ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով և այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են»։

Տեսահոլովակների նմանության վերաբերյալ հարցին ի պատասխան Սիրուշոն ասել է, որ, բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ՝ օրինակ բերելով Բեյոնսեին, որի արած մի բանը հետո կարելի է տեսնել Ռիհաննայի դեպքում, որը չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: «Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է։ Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաև, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջևում, ետևում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է»,- կայքի հետ զրույցում ասել է Սիրուշոն:
Ստորև ներկայացնում ենք Սիրուշոյի I Like it և թուրք երգչուհի Լառայի Yolla երգերի հոլովակները, ինչպես նաև Ուստյանի «վիդեդիտարկումը»՝ YouTube-ից։ Ի դեպ, մի փոքր ավելի քան երկու ամիս առաջ համացանցում հայտնված տեսահոլովակը հասցրել է հավաքել շուրջ 587 հազ. դիտում։

Комментариев нет:
Отправить комментарий