Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

18.01.2012

Ինքը ի վերջո կասի ինչպես լինի


- Այսօր շատ ծանր օր էր , տան գործերը վերջացրեցի կեսգիշերին: Որոշեցի ծանոթանալ օրվա լուրերին:
Հայաստանյան լուրերին հետևում եմ ինտերնետի միփոցով, արբանյակով ցուցադրվող TV լուրերը չեն համապատասխանում իրականությանը ( Հ1, Կենտրոն, Արմենիա, Շանթ, Երկիր մեդիա, այդ TV կոչվածները հրաշալի գովերգում են Սերժիկ Սարգսյանին և « Մեծ բարերար» Դոդի Գագոյին):  «Ազատություն» ռ/կ կայքիում կարդացի Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցը: Երբ կարդացի Ռազմիկ կոչեցիալին  կամ Ռազմիկ Կատարածույին, որոշեցի մի երկու խոսք գրեմ, որ օրը լավ վերջանա: Խնդրեցի  « ՎԵՐԵԼՔ » բլոգի ադմինիստրատորին տպագրելու նամակս, չմերժեց )))))))):  15 տարի այս թափթփուկները բռնաբարում են մեր երկիրը և ի զարմանս, ազգովի հանդուրժում ենք այս բաշիբոզուկներին: Նկատեք ի՞նչ է ասում Ռ. Կատարածուն - Ինքը ի վերջո կասի ինչպես լինի:
Ե՞թե ժողովրդավարական կուսակցություն է - Ինքը ի վերջո կասի ինչպես լինի- ն, ու՞մ համար է: Կարծում եմ այս միտքը տգիտության դրսևորում է: Կատարածուն ամեն խոսք «առաջնորդից» է վկայում, բայց ժողովրդավարությունից է խոսում:Կամ ասում է հավաք, այսինքն «քաղաքական» գործիչն ի նկատի ունի, հանրահավաք ( ծա՜ղրում է... իբր ):
Եկեք միասին քննարկենք, ինչո՞ւ 2650 , այլ ոչ թե 2648: Ռուսաստանում 120.000. ( ըստ ոստիկանական տվյալների մի 20.000.) մարդ հանրահավաքի եկավ և Պուտինյան խունտան տեղի տվեց: 1,9 - 2,2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում , ինչո՞ւ են
500.000. սպասում: Ռազմիկ Զոհրաբյանը մոռացել է  2008թ. Փետրվարի 26- ը( կարճ հիշողություն ունի): Իսկ խելոք - խելոք գալը դուք հետո կտեսնեք , «քաղաքական» գործիչ Ռազմիկ Զ. :
 1995թ. Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցության գրասենյակում նստած, Հայրիկյանին հրեական գործակալ էր անվանում և սազն առած ձեռքին Լևոն Տեր- Պետրոսյան գովերգում: Հիմա Տեր- Պետրոսյանին է հրեական գործակալ անվանում: Չնայած Տեր- Պերոսյանը իմ պաշտպանության կարիքը չի զգում, գուցե Հայրիկյանը նույնպես: Ես փաստն եմ արձանագրում: Գուցե՞ Ռազմիկ Զոհրաբյանն է  գործակալ :


Ստորև Ռազմիկ Զ-ի հարցազրույցն է , կրճատումներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Հանրապետականը ժողովրդավարական կուսակցություն է, այստեղ բոլոր ազատությունները հարգվում են, եւ այդ հարցերը կորոշվեն քննարկման ընթացքում: Բայց, ամեն դեպքում, քանի որ մենք նախագահական պետություն ենք, ինչպես նաեւ նախագահական կուսակցություն ենք, ապա մեզ մոտ նախագահի խոսքը առաջնային է: Ինքը ի վերջո կասի ինչպես լինի», - պատասխանեց Ռազմիկ Զոհրաբյանը:
«Իսկապես, ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատենք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Գուցե մեկ-երկու հոգի լինեն, բայց հիմնականում չեն լինելու: Դրա համար կա մեծամասնական համակարգ: Այնտեղ կդնեն, կընտրվեն ե՛ւ գործարարներ, ե՛ւ ով ուզում է», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:
«Վերջին հավաքը, որ հայտարարվեց ոստիկանության կողմից` 2650 մարդ: Նշանակում է` հասարակությունը արդեն հետաքրքրություն քիչ է ցուցաբերում Կոնգրեսի նկատմամբ: Բայց պոտենցիալ կա, եւ կարծում եմ, որ ընտրություններին 5 տոկոսի շեմը անցնելու են», - ասաց նա:Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ժողովրդի ակտիվությունն այնքան ուժեղանա, որ ՀԱԿ-ի նպատակը` հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, իրականություն դառնա, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. - «Ընդդիմությունը անընդհատ հայտարարում է, որ իրենք արտահերթ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, ուզում են գնալ: Բայց դրա անհրաժեշտությունը չկա. ոչ քաղաքական հիմք կա, ոչ էլ հասարակությունն ունի այդ պահանջը: Այսինքն, եթե 500 հազար մարդ գար Ազատության հրապարակ, ասեր` ուզում ենք, գուցե մենք մտածեինք: Բայց այդքան մարդ չեկավ: Պահանջ չկա: Հո մենակ իրենց ասելով չի՞: Ի վերջո, իրենք անընդհատ պնդում էին, որ կլինի [արտահերթ ընտրություններ]` հիմա արդեն պատրաստվում ենք խորհրդարանական ընտրությունների: Այդպես խելոք-խելոք էլ կգան նախագահական ընտրությունների 2013 թվականի փետրվարին»: 

P. S. Ափսոս, իսկ ես սպասում էի խմբակային սեքսի... ԲՀԿ - ՀՀԿ - ՕԵԿ տարբերակով:
Նոնա Ավդալյան,  ք. Մադրիդ:

Ռազմիկ Զոհրաբյանի բարբաջանքներին ծանոթացեք Լուրեր բաժնում:




Комментариев нет:

Отправить комментарий