Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

19.03.2012

ՀՀԿ-ի ընկճախտը

«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ վերջին փակ հարցումներով վերստին ՕԵԿ-ը չի հաղթահարել 1 տոկոսի շեմը, իսկ ԲՀԿ-ն դարձյալ ստվերում է թողել ՀՀԿ-ին։ Բանն այն է, որ անցկացված սոցհարցման տվյալներով առաջին տեղում ԲՀԿ-ն է, ընդ որում` ցուցանիշների բավականին մեծ առավելությամբ:

Ավելացնենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի շարքերը տարբեր համայնքներում սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով։ Բազմաթիվ թաղային հեղինակություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ՀՀԿ-ի համար, այս անգամ որոշել են աջակցել Գագիկ Ծառուկյանին. նրանցից ոմանք` հրապարակային, ոմանք էլ` խիստ գաղտնի պայմաններում։ Հայտնի է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ջանք ու եռանդ չի խնայում «հալածելու» Ծառուկյանի համախոհներին ու կողմնակիցներին, եւ դա զարմանալիորեն սպասված արդյունք չի տալիս։ Հակառակը, որքան մեծանում են արհեստական ճնշումները, այնքան հասարակության որոշակի խմբերի  հոսքը ԲՀԿ մեծանում է։ Որոշ քաղտեխնոլոգների դիտարկմամբ` սա բնական գործընթաց է, քանի որ այսօր հանրապետությունում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ սոցիալական տարբեր խմբեր ակամայից մղվում են դեպի այն քաղաքական ուժը, որի մեջ իշխանությունը վտանգ է տեսնում։ Ի դեպ` շաբաթ օրը ԲՀԿ համագումարն է, եւ պետք է տեսնել, թե օրինակ ԱԺ պատգամավորները ինչպիսի  երանությամբ են նայում իրենց այն գործընկերներին, որոնք հրավիրված են մասնակցելու համագումարի աշխատանքներին։
Նշենք, որ համագումարը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում. եւ չնայած սրան` տեղերի սահմանափակ լինելու պատճառաբանությամբ ԲՀԿ-ն հրավիրատոմսեր է բաժանել միայն ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու նրանց տեղակալներին:


17.03.2012  Գոհար Վեզիրյան

Комментариев нет:

Отправить комментарий