Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

26.04.2012

ՀՀ ազնիվ ՉարՉաՊետ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար եւ 35 մլն դրամ: Այսինքն, ինքն էլ չի հետեւում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:
Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ  ներկայացրած գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի, նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են: Իբրեւ ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երեւանի կենտրոնում ունի 2 բնակարան եւ մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի, նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի:

Комментариев нет:

Отправить комментарий