Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով փորձում է ԱԺ պատգամավոր դառնալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի գործող թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, իրավիճակը ծայրահեղ լարված է:

Այստեղ հիմնական թեկնածուները Հայ ազգային կոնգրեսից Ավետ Պողոսյանն ու ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանն են: Երեկ, նախ, իրավիճակը ներկայացրեց Վահան Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, լուրեր կան, որ ՀՀԿ-ականները զինված շրջում են ձեր շտաբի մոտ, նրանցից մեկն էլ քրեական աշխարհում հայտնի, հանգուցյալ Արմեն Կոնեւսկոյի եղբայրն է` Արտյոմը. ի՞նչ է կատարվում Աջափնյակում:
- Դե, փորձում են իմ ժողովրդին վախացնել, բայց իմ ժողովուրդը վախեցող չի, ուզում է` Կոնեւսկոյ Արտյոմը լինի, ուզում է` Հռոմի պապը լինի:
- Բայց ի՞նչ են անում, գալիս են ուղղակի այդտեղ, ցուցադրաբար զենքերով շրջում, գնո՞ւմ:
- Դե, պատվեր են կատարում, էլի:
- Աղվան Հովսեփյանի՞:
- Հա, բա էլ ո՞ւմ:
- Ասում են` ինքն էլ է, հա՞, շատ հաճախ եղբոր շտաբում լինում:
- Դե, չգիտեմ` շտաբում ինչքան է լինում, բայց էս ամեն ինչի հեղինակն է:
- Ուրբաթ օրը շատ լարված է եղել, հա՞, քաշքշոց էլ է եղել. մենք տեղեկություն ստացանք, որ ճանապարհն էր անգամ փակվել, այնքան էին լցվել այդտեղ:
- Չէ, դե, իրենք ուզում են տեսարաններ ստեղծել, բայց դա մեր վրա չի ազդում, չէ, հենց քաշքշոց եղավ, ինձ թվում է` զոհեր էլ կլինեն, որովհետեւ նրանք մինչեւ ատամները զինված են:
- Որքանո՞վ են իրական լուրերն այն մասին, որ Ռուբեն Հովսեփյանի շտաբի ղեկավարը հենց Կոնեւսկոյն է:
- Դե, հիմա ձեռքը փրփուրներին է գցում էլի, մեր պարոն Հովսեփյանը: Աջափնյակը սարքել է Աֆղանստան:
- Հիմա, ըստ ձեզ, այդտեղ ո՞նց կընթանան ընտրությունները:
- Դե, մենք կոնկրետ նորմալ ընտրությունների կողմնակից ենք, բայց երեւի այդպես չի կարող լինել, որովհետեւ իրենք չեն հաշտվում այդ մտքի հետ, որ պարտվելու են:
- Կարծում եք, ՀՀԿ-ն եւ իր թեկնածուն կպարտվե՞ն:
- Չեմ կարծում, համոզված եմ: Գաղութներում մարդ չեն թողել, բնակիչներին էլ կանչում են, ասում են` ինչքան բարեկամ ունեք դատված, բոլորին հանում են: Ճիշտն ասած, դեկտեմբերին որ զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունենում Աջափնյակում, ես զարմանում էի, ո՞նց կարող է տենց բան լինի ընտրություններից առաջ: Բանից պարզվում է, մարդկանց ազատությունը ուզում են իրենց վրա վաճառեն, հիմա հատիկ-հատիկ 100 ձայնի դիմաց, 200 ձայնի դիմաց բոլորին բաց են թողնում:
- Միգուցե միասնական շտաբին իրազեկեք. չե՞ք պատրաստվում իրենց տեղյակ պահել:
- Դե, տեղյակ պահում ենք, բայց ի՞նչ անենք, հիմա համատարած նույն վիճակն է, մարդիկ իրենց պարտության հետ չեն ուզում հաշտվել: Ճիշտն ասած, Աջափնյակը միշտ էլ եղել է հանրապետականների բունը, ու ինչպե՞ս է, երբ ձեռքդ մտցնում ես խամյակի, մկան կամ առնետի բունը, կծում է. դե՛ տենց կլինի, էլի:
- Իսկ որ ասում եք` կարող է նույնիսկ մարդասպանություն լինի...
- Ես ենթադրում եմ, չեմ ասում, որ կլինի: Իրենք տրամադրվել են դրան, ես չգիտեմ:
- Բայց ի՞նչ են անում, ավելի կոնկրետ կարո՞ղ եք ասել:
- Դե, իմ հանձնաժողովի անդամներին, իմ վստահված անձանց, իմ շտաբերի պետերին մարդկանց միջոցով, ընդհանուր ինչ-որ ծանոթ են ճարում, հրավիրում են իրենց մոտ ու սկսում են ավտոմատները կախել պատերից ու հետները խոսել, սպառնում են:
- Ի՞նչ են սպառնում:
- Աշխատեք մեր համար, եթե էն կողմ, ուրեմն` չգիտեմ: Դե, ամեն մեկը մի ձեւի է հասկանում, ու բոլորը չէ, որ կարողանում են իրենց ձիգ պահել, ոմանք թուլանում են, ոմանք հանձնվում են, բայց կապ չունի, մեկ է` իրենք պարտվելու են:
- Իսկ Կոնգրեսի թեկնածուի հետ չե՞ք համագործակցում, որ ընտրակեղծիքների դեմ քայլեր ձեռնարկեք:
- Ճիշտն ասած, ես ինքս եմ մտել իր շտաբ ու ծանոթացել իր հետ, մենք բոլորս միասին պետք է պայքարենք կեղծիքների դեմ. եթե մեր երկրում արդար ընտրություններ չեղան, ուրեմն երեւի թե բոլորս պիտի թողնենք, գնանք էս երկրից:
Երեկ զրուցել ենք նաեւ Կոնգրեսի թեկնածու Ավետ Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, մեր տեղեկություններով, ձեր ԸՏ-ում բավական լարված իրավիճակ է. հստակ ինֆորմացիա կա, որ ՀՀԿ-ի վիճակը շատ վատ է, եւ նրանք տարբեր միջոցների են դիմում. ձեր դեմ ինչ-որ բաներ արե՞լ են:
- Մեզ վրա ազդելու որեւէ լծակ նրանք չունեն: Իսկ այն, որ ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ի թեկնածուն լուրջ պրոբլեմներ ունեն` կապված իրենց ընտրազանգվածի հետ, դա ես կարող եմ փաստել. իմ անձնական հանդիպումների արդյունքում ձեւավորված կարծիք է դա` դռնեդուռ ծրագրի շրջանակներում, որ ակտիվորեն իրականացնում եմ: Կարող եմ ֆիքսել, որ թիվ 6 ԸՏ-ի ընտրողները բառի բուն իմաստով զզվում են Հանրապետական կուսակցությունից եւ նրա ներկայացուցիչներից: Ես նրանց մտահոգությունը տեղին եմ համարում, չնայած` թերեւս ուշացած: Առավելեւս, մարդկանց մտահոգությունների մեծ մասն անմիջականորեն առնչվում է ՏԻՄ ֆունկցիաներին, իսկ գիտեք, որ վարչական շրջանի գործող ղեկավարը թեկնածուներից մեկն է, եւ ինձ համար լիովին անհասկանալի է, թե ինչպես է այսպիսի բագաժով ռիսկ արել մասնակցել ընտրություններին: Եթե օբյեկտիվորեն նայենք, արդար ընտրությունների պարագայում որեւէ շանս ՀՀԿ-ի թեկնածուն չի կարող ունենալ, որովհետեւ չի կարող մարդը այսքան զզվանքից, ամեն ինչ իր աչքի առջեւ տեսնելուց հետո գնա եւ սեփական ձեռքով քվեարկի այն մարդու օգտին, որը 6 տարի բառացիորեն գրեթե ոչինչ չի արել իր համար:

- Նաեւ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն փորձելու է ոչ արդար ճանապարհով ձայներ հավաքել: Վահան Կարապետյանն ասաց, որ հանդիպել է ձեզ հետ եւ փորձելու է համագործակցել ընտրակեղծիքների դեմն առնելու համար. դուք կարողանալո՞ւ եք կանխել այդ ամենը, հնարավո՞ր է` հաշվի առնելով, որ նաեւ ԲՀԿ թեկնածուն է ասում, որ զենքով են շրջում, շատ լարված մթնոլորտ է:
- Մենք վերջին 4 տարիների պայքարը սրանից ավելի լարված մթնոլորտում ենք տարել, մեզ համար սա նորություն չէ, ոչ էլ զարմացած ենք սրանից, սա մեզ համար նորմալ աշխատանքային վիճակ է: Այո, կա միասնական շտաբի որոշում` համագործակցություն ընտրակեղծիքների դեմ, եւ մենք տեղերում նույնպես շատ ակտիվ այս պահին էլ համագործակցում ենք` մասնավորապես ընտրացուցակների ճշգրտման հարցում, եւ` այո, ես հաստատում եմ, որ մեր տեղամասում միացյալ ուժերով պայքարելու ենք մինչեւ վերջ, որ ամեն մի քվեն տեղ հասնի, եւ որեւէ ընտրակեղծիք անելու հնարավորություն չթողնվի ՀՀԿ-ին:

Комментариев нет:
Отправить комментарий