Վերջին օրերին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ջրերը սկսել են մեկ առվով չգնալ:
Իսկ ջրերի հունը կտրուկ փոխեց օրերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ռեկտորի նկատմամբ կիրառված խիստ նկատողությունից՝ կարգապահական տույժից հետո: Սուրեն Զոլյանը առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայել էր, ինչի համար տույժ էր ստացել, որից հետո ռեկտորը մեկնաբանեց. «Նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ սկզբունքով եմ առաջնորդվում, հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է»: Արմեն Աշոտյանն էլ ցավով նկատեց, որ դոկտոր մարդը իջել է այն մակարդակի, որ սեփական ապիկարությունը, իրավական առումով, փորձում է քողարկել անձնական վիրավորանքներով. «Իմ մոտեցումները գերատեսչական են, որպես պետության կողմից նշանակված պատասխանատու այր՝ ես պարտավոր եմ ապահովել օրինականության վերահաստատումը և ՀՀ կրթական հաստատություններում ՀՀ օրենքների գործածումը, մնացյալ ամեն ինչը կարելի է վիճարկել դատական կարգով»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ գնալով իրավական պետություն ենք դառնում, և ուրախ կլինի դատարանում առիթ ընձեռվի ևս մեկ անգամ ապացուցելու, որ ԿԳ նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է: «Մնացած ամեն ինչը անձնական, հասարակական, քաղաքական շահարկումների դաշտում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նախարար աշխատելու երեք տարիների ընթացքում որևէ հակաօրինական հրաման, հատկապես կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված չի արձակել: «Որևէ մեկը չի կարող լինել արտոնյալ պայմաններում: ՀՀ կառավարության անունից մենք այդ մարդու հետ աշխատանքային պայմանագիր ենք կնքել, իրավական կարգավիճակով նա ՊՈԱԿ տնօրեն է մեզ համար, իսկ հավելյալ ակտիվությունը կարող է իրականացնել ոչ ի հաշիվ և ոչ ի վնաս այն հիմնական աշխատանքի, որի շուրջ մենք եկել ենք համաձայնության՝ 2008թ. կնքված աշխատանքային պայմանագրով»,- նկատեց Արմեն Աշոտյանը:
Պարզվում է, որ Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին Սուրեն Զոլյանը միակ ռեկտորն է, որ բացակայել է առանց թույլտվության: Հարց է առաջանում, եթե Սուրեն Զոլյանը հանկարծ հանրապետական լիներ, մի՞թե նույն «ճակատագրին» կարժանանար: Արմեն Աշոտյանը, սակայն, վստահ է, որ եթե անգամ հանրապետական լիներ, իրեն թույլ չէր տա նման պահվածք, իսկ եթե այլ կուսակցությունից է, ապա դա չի խոչընդոտի իրենց համապատասխան գործողություններ կատարելու համար… «Եթե դուք նայեք ցանկը, կրթական համակարգում շատ ունենք անկուսակցական ռեկտորներ… Այնպես որ, քաղաքական զոհի կամ այլ տեսակի զոհի կերպարանքը շատ արհեստականորեն ստեղծվող իմիջ է, որը շատ արագ ի չիք է դառնում համապատասխան իրավական պարզաբանումներից հետո»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը: Նա նաև նշեց, որ մյուս բուհերին էլ հերթը կհասնի, և որ իրենք ԵՊՀ էլ կհասնեն մայիսից հետո:
Սուրեն Զոլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն առաջին ռեկտորն է, որ նախարարության կողմից արժանանում է նման «պատվի», ինչպես նաև առաջին բուհն է լեզվաբանական համալսարանը, որն արժանանում է նախարարության կողմից լայնածավալ ստուգումների: «Մենք այս հատուկ ուշադրության համար մեծարգո պարոն նախարարին շնորհակալություն ենք հայտնում: Նա թողնելով իր բոլոր այլ պարտականությունները` հսկողության տակ է վերցրել ստուգման արդյունքները»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ ընդգծելով, որ ակտի նախագիծը, որը ներկայացված է իրենց համալսարանի կայքում իրավական և լեզվական սխալներով է:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը, որ Սուրեն Զոլյանը փորձում է սեփական ապիկարությունը, իրավական առումով, քողարկել անձնական վիրավորանքներով, Սուրեն Զոլյանը արձագանքեց, որ ինքը Արմեն Աշոտյանին նկատի չի ունեցել, իսկ եթե Արմեն Աշոտյանն ինքն իրեն է վերագրում, ուրեմն հիմքեր ունի: Էլի եմ ասում՝ ես իրեն նկատի չեմ ունեցել»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Թե դատարանում որ կողմը կհաղթի` դեռ պարզ չէ, բայց հարց է, թե ինչու դանակը ոսկորին, անձնական վիրավորանքների հասավ, իսկ գուցե շրջանառվող լուրերը, որ այստեղ էլ ՀՀԿ և ԲՀԿ կռիվ կա, համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մի բան պարզ է. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության հարաբերությունները այնքան էլ վատ չեն: Բավական է հիշել Գագիկ Ծառուկյանի՝ 2010-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան բուհի 75-ամյակի առիթով այցը, Սուրեն Զոլյանի կողմից հատուկ ուշադրության արժանանալը և 10 մլն դրամի նվիրատվությունը համալսարանին` կարիքավոր ուսանողներին ու լավագույն աշխատակիցներին հատկացնելու համար:
Ինչևէ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն առաջատար բուհերից է, դա անժխտելի է, սակայն անժխտելի է երկուստեք առաջացած անհանդուրժողական վերաբերմունքը, որը հազիվ թե առանց քաղաքականության բացակայության հնարավոր լինել շրջանցել:

Комментариев нет:
Отправить комментарий