«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանին պատասխան ուղարկեց: Նա նշեց, որ ինչպես միջազգային պրակտիկայում ընդունված է, մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածուները ՀՀԿ իրենց մրցակիցներին հրավիրել են բանավեճի, սակայն բոլոր դեպքերում նրանք խուսափել են բանավեճի հրավերքն ընդունել:
«Ես բանավեճի եմ հրավիրել մտքի տիտան Լֆիկ Սամվելին, բայց ինչ-որ թռած ա։ Մեկ ասում ա հա, մեկ չէ: Մի հոգի էլ կա, Նեմեց Ռուբոն հայտարարել ա, թե իր կալիբրը համապատասխանում ա Լևոն Տեր-Պետրոսյանի կալիբրին: Չգիտեմ, թե ով ա իրեն հավատացրել, որ նա կալիբր էլ ունի: Նեմեց Ռուբո, քո կալիբրը համապատասխանում է Գեղամյանի կալիբրին, ով քեզ հետ միասին ընդգրկված է համամասնական ցուցակում, քո կալիբրը համապատասխանում է Շուշան Պետրոսյանի կալիբրին, որը ընդգրկված է քո հետ նույն համամասնական ցուցակում»,-ասաց նա՝ շարունակելով այդ ցուցակում ընդգրկվածների անունները նշելով:
Նիկոլ Փաշինյանը Իջևանում տեղացիներին նաև պարզաբանեց, թե ինչու չի առաջադրվել որպես մեծամասնական թեկնածու Իջևանի տարածքն ընդգրկող թիվ 41 ընտրատարածքից: Նա հավատացրեց, որ առաջադրվել է և բոլոր նրանք, ովքեր իրեն են ընտրելու, ապա հորդորեց ընտրել Հայ ազգային կոնգրեսի օգտին, ինչպես նաև թիվ 41 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Սպարտակ Հարությունյանի օգտին:
Նիկոլ Փաշինյան

Комментариев нет:
Отправить комментарий