Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

16.04.2012

30 ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ




Հայ ազգային կոնգրեսի վերջին հանդիպումները ինձ ավելի լավատես են դարձնում: Ես տեսնում եմ, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվում, հեղափոխություն է հասունանում: Այս հեղափոխությունը, սակայն, տեղի է ունենալու ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ ընտրական տեղամասերում եւ տեւելու է 30 վայրկյան: Մտաք տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, քվեարկեցիք հօգուտ Հայ ազգային կոնգրեսի, գցեցիք քվեատուփը, եւ արեցիք ձեր բաժին հեղափոխությունը: Մայիսի 6-ին քվեատուփերը բացելուց հետո պարզվելու է, որ Հանրապետական կուսակցությունից ձվերն են մնացել, որ նրանք բաժանում էին ապրիլին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հ.Գ. Եթե դուք պատրաստ եք ռեժիմի դեմ բացահայտ պայքարի, ես ողջունում եմ դա: Եթե դուք բացահայտ պայքարելու անհաղթահարելի խոչընդոտներ ունեք, հիշեք ուրեմն 30 վայրկյանի մասին: Եթե միլպետը, մարզպետը, գործատուն ձեզնից պահանջում են ընտրել իշխանական այս կամ այն ուժին, մի ցուցադրեք ձեր դժգոհությունը: Թող նրանք չկռահեն ոչինչ, չիմանան մեր 30 վայրկյանիմասին: Նրանք թող մտածեն, որ Սերժիկի ընտրողն եք, Լֆիկի ընտրողն եք: Այդպես մինչեւ մայիսի 6-ին ընտրական տեղամաս մտնելը: Բայց հասաք ընտրական տեղամաս, վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախցիկ, արեք ձեր հեղափոխությունը:

Комментариев нет:

Отправить комментарий