Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

09.04.2012

Սերժ Սարգսյանը կայցելի Նահապետի ջերմոց




Ըստ երևույթին ՎԱՐՈՒՆԳԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ շատ կարեւոր ստրատեգիական ԶԵՆՔ է ...


Ապրիլի 11-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Արմավիրի մարզ: Մարզի Սարդարապատ (նախկին Հոկտեմբեր) գյուղում նախագահը մասնակցելու է ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով սարդարապատցի Նահապետ Գևորգյանի ջերմոցային տնտեսության բացման արարողությանը և այդ համատեքստում խոսելու գյուղատնտեսության զարգացման մասին: Նահապետ Գևորգյանի ջերմոցում, որի ղեկավարը պատգամավորի որդին է` Արտակ Գևորգյանը, վարունգ է մշակվում: 
Հիշեցնենք, որ նույն Արտակ Գևորգյանն օրերս իր կողմնակիցների հետ դաժան ծեծի էր ենթարկել ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մերուժան Մխոյանին և ստիպել նրան հրաժարվել իր թեկնածությունից: Իսկ ծեծի նպատակը Մերուժան Մխոյանին «խաղից» հանելն էր, քանի որ ՀՀԿ-ն ցանկանում է, որ այդ ընտրատածաքից պատգամավոր ընտրվի ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ): 
Ստացվում է, որ ՀՀԿ ճանապարհից անցանկալի թեկնածուին հեռացնելու գործը բարեհաջող ավարտին հասցնելու համար ՀՀԿ-ական պատգամավորի որդին խրախուսվել է Սերժ Սարգսյանի այցով: Նախագահի այցը նրա ջեմոցային տնտեսություն ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը գնալով խորանում է և հովանավորվում հենց «վերևներից»: 
Իսկ Նահապետ Գևորգյանը` մարզում հայտնի Նովոն, այս օրերին մեծ ջանասիրությամբ է պատրաստվում նախագահի այցին: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` օրերս նա իր մոտ է հրավիրել Սարդարապատի և հարակից մի քանի գյուղերի ՀՀԿ-ական գյուղապետերին և նրանց հրահանգել, որպեսզի նախագահի այցի օրը յուրաքանչյուրը 100 մարդ բերի Սարդարապատ: 
Ավելին, պատգամավորը գյուղապետերին հանձնարարել է բնակչության հետ աշխատանք տանել, որպեսզի վերջիններս ոգևորությամբ և ծափահարություններով դիմավորեն Սերժ Սարգսյանին: Գյուղապետերից ոմանք, սակայն, դժգոհ են մնացել Նահապետ Գևորգյանի հանձնարարությունից: Ճիշտ է, նրանք չեն համարձակվել պատգամավորին հակադարձել, սակայն նեղ շրջապատում դժգոհել են, թե չեն կարող այդքան մարդ հավաքել: 
Մեր տեղեկություններով`գյուղապետերից ոմանք նշել են, որ գյուղացիներն այլևս չեն վստահում գործող իշխանությանը և աջ ու ձախ հայտարարում են, թե այլևս ՀՀԿ-ին չեն ընտրելու: Իսկ գյուղապետերից մեկը ասել է. «Թեկուզ մեջտեղից ճղվեմ է

Комментариев нет:

Отправить комментарий