Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

03.04.2012

Չունի ասելու

Երեւանի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Սադոյանի աներոջ բնակարանում 8 հոգի է գրանցված: Այնինչ այդքան մարդ, ըստ հարեւանների, այստեղ չի ապրել երբեք:
Ռուբեն Սադոյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Իսկ նրա աներոջ` Հովհաննես Աղայանի բնակարանը, որը գտնվում է Դեմիրճյան 17Ա հասցեում, ընդգրկված է նույն ընտրատարածքում: Նշված շենքի բնակիչներն ասում են, որ Աղայանների բնակարանում միայն ամուսիններն են ապրում: Երեկ, երբ այս կապակցությամբ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն խնդրել Ռուբեն Սադոյանի աներ Աղայանից, վերջինս հայտարարել է, որ ասելու ոչինչ չունի: Նշենք, որ թիվ 9 ԸՏ-ում, բացի Սադոյանից, պատգամավորության թեկնածու են առաջադրվել Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Լեւոն Զուրաբյանը (Կոնգրես), Ռուբիկ Հակոբյան («Ժառանգություն»):
« ՀԺ »

Комментариев нет:

Отправить комментарий