Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

03.04.2012

Կաշառում են լկտիաբար

Այն, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցություններն ակտիվորեն ընտրակաշառք են բաժանում, նորություն չէ: Սակայն, երբեմն ընտրակաշառքի բաժանման գործընթացն այնպիսի զավեշտալի ընթացք է ստանում, որ մարդկային ուղեղում դժվար է տեղավորել: Օրերս, օրինակ, երեք ՕԵԿ-ական` իմանալով որ այդ օրը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում (գեներալ Սեյրան Սարոյանի հայրենի գյուղն է) հոգեհանգստի արարողություն կա, եւ հաշվի առնելով, որ ամբողջ գյուղն այնտեղ հավաքված կլինի, գնացել են մեռելատուն եւ հոգեհանգստի արարողության մասնակիցներին առաջարկել դուրս գալ` ՕԵԿ-ից նվերներ ստանալու: Ինչպես մեզ փոխանցեց արարողությանը մասնակից վրդովված հայկաշենցիներից մեկը` նվերները եղել են սուրճ եւ օղի: Հայկաշենցիները, ոչ այնքան վրդովված լինելով այն հանգամանքից, որ իրենց այդքան էժանագին ընտրակաշառք են առաջարկում, այլ այն պատճառով, որ ԱԽՔ-ի քարոզիչներն այնքան են լկտիացել, որ փորձում են մարդկանց կաշառել վշտի պահին, նրանց պատշաճ կերպով դուրս են արել եւ, ըստ մեր տեղեկությունների, սուրճն ու օղին օգտագործելու բավական հետաքրքիր խորհուրդներ փոխանցել ՕԵԿ-ականների շեֆին:
« ՀԺ »

Комментариев нет:

Отправить комментарий