Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

18.05.2012

Չստացան, չստացվեց. ու հիմա վերամբարձ, ճռճռան հայտարարություններով հեռանում են

Մեր բազմաչարչար նավը լքում են... Բնական ընթացք եմ համարում. մեր տարիների պայքարը ակնհայտ հաղթանակի չհասավ: Ակնհայտ հաղթանակն էլ այն էր, որ արդեն այս երկրի ողնաշարը կրծողներին ուղարկեինք մեր պատմության ամենասեւ էջերից մեկն ու ծալեինք: Չկարողացանք. գուցե այն պատճառով, որ նաեւ սխալներ արեցինք, բայց ավելի շատ այն պատճառով, որ մեր ողնաշարն էլ էին կրծում դրսից ու ներսից, եւ դրանք ավելի շատ էին, քան մենք: Ոմանց հեռանալը ցավ է պատճառում ինձ, ոմանց հեռանալը, ի՞նչ թաքցնեմ, ուրախացնում է. Կոնգրեսի դուռը բաց էր բոլորի առաջ, եւ այնտեղ հանգրվանել էին ոչ միայն արժանավորները, նաեւ նրանք, ում չէր հաջողվել այս իշխանություններից ոսկոր փախցնել, եկել-տեղավորվել էին Առաջին Նախագահի թեւի տակ... գուցե այստեղի՞ց ստանան այդ ոսկորը... Չստացան, չստացվեց: Ու հիմա վերամբարձ, ճռճռան հայտարարություններով հեռանում են:
Աստված իրենց հետ: Ես սիրում եմ իմ չորս տարիները, ես տերեւի պես դողում եմ իմ այդ չորս տարիների հետագա ճակատագրի համար, ես պաշտում եմ էն երիտասարդներին ու պատանիներին, որոնցից ինքս շատ բան եմ սովորել... Ես ասում եմ` ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, որովհետեւ այսպիսի երիտասարդներ ունենք, որովհետեւ որքան ես եմ սովորել իրենցից, այդքան էլ իրենք են սովորել Կոնգրեսի իրական առաջնորդներից: Եւ իրենք այնքան լավն են, որ միայն վերցրել են ԱՐԺԱՆԻՆ, իսկ մերժելիին թիկունք են արել: Ես տխուր եմ, բայց ոչ պարտված, ես երբեք չեմ լքի ձեզ, դուք իմ զավակներն եք: Մայրն իր զավակներին չի լքում:

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

Комментариев нет:

Отправить комментарий