Մեր տեղեկություններով, վերջին ամիսների ընթացքում կրճատվել է հաշմանդամ ազատամարտիկների բազային թոշակը: Այն էլ միանգամից կիսով չափ` շուրջ 55 հազար դրամից դառնալով շուրջ 27 հազար դրամ:
Իհարկե, ազատամարտիկներին վճարվող թոշակի ընդհանուր չափը չի փոխվել ու չի կրճատվել, եւ նրանք ամեն ամիս միեւնույն գումարն են ստանում:
Պարզապես մեր պետությունը դիմել է փոքրիկ խորամանկության, որպեսզի առաջիկայում հնարավորություն լինի բազային թոշակի իրականում փոքր բարձրացում անել, բայց հայտարարել շատ ավելի մեծ թիվ: Իսկ հատկապես նախընտրական շրջանում մեր իշխանությունները նման «շռայլության» դրսեւորումների կարիքը հաստատ կունենան: Այսպես, օրինակ. ենթադրենք, որ ընտրություններից առաջ մեր սրտացավ իշխանությունները կարող են հայտարարել, թե ազատամարտիկների բազային թոշակը բարձրացնելու են 10 տոկոսով: Բայց եթե 55 հազարի դեպքում այդ 10 տոկոս հավելումը պետք է 5 հազար 500 դրամ կազմեր, ապա 27 հազարի դեպքում արդեն դա ընդամենը 2 հազար 700 դրամ է լինելու: Այնինչ, բազային թոշակը չկրճատելու դեպքում հնարավոր կլիներ խոսել թոշակի 5 տոկոս բարձրացման մասին միայն: Ինչեւէ: Այս խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք ՀՀ պաշտպանության նախարարությունից` գրավոր հարցում ուղարկելով: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանից հարցումն ուղարկելուց հինգ օր անց ստացանք ընդամենը հետեւյալ պատասխանը. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Ասել է թե` պատասխան կլինի մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ ազատամարտիկները շատ հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն, թե որքան է կազմում իրենց թոշակի բազային մասը: Այնպես որ, բոլորովին էլ գլխի չեն ընկնի, եթե իշխանություններն այդ հարցում աճպարարություններ անեն: Երեկ զրուցեցի հաշմանդամ ազատամարտիկների հետ: 53-ամյա ազատամարտիկ, առաջին խմբի հաշմանդամ Պարգեւը մեր զրույցում ասաց, որ ինքն ընդամենը 72 հազար 200 դրամ թոշակ է ստանում: Թե դրա որ մասն է բազայինը, երկու աչքից կույր ազատամարտիկը չգիտեր: «Բոլորովին, չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասաց նա: Վերջինիս փոխանցմամբ` իր թոշակը վերջին անգամ ավելացել է հունվարին` 1200 դրամով: Դրանից առաջ մեկ էլ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ էր նման բան եղել: Այնպես որ` պետք է սպասել, որ գալիք 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ էլ կհայտարարվի հաշմանդամ ազատամարտիկների թոշակը բարձրացնելու մասին, ինչն իրականում, ինչպես արդեն նշեցինք, կրկնակի պակաս կլինի, քան կարող է հայտարարվել: Մեր զրուցակից ազատամարտիկը տեղյակ չէր նաեւ, որ բազային թոշակը կրճատվել է: «Դրանից տեղեկություն չունեմ: Գիտեք ինչ կա. եթե ես մի բանից տեղեկություն չունեմ, չեմ կարող հայտարարություն անել, որովհետեւ դա սխալ է: Մարդը որ ապրում է, ճշմարիտ պետք է ապրի, ես չեմ կարող սուտ բաներ խոսեմ»,- ասաց ազատամարտիկ Պարգեւը: Նա, ի դեպ, չի հավատում, որ իշխանությունները կարող էին նման քայլի դիմել:
Զրուցեցինք նաեւ ընկերների շրջանում Սերիկ անունով հայտնի ազատամարտիկի հետ: Պարզվեց, նրա ֆինանսական խնդիրները շատ ավելի լուրջ են: Եթե մյուս ազատամարտիկները բազային կենսաթոշակի կրճատման հետեւանքով գումար չեն կորցնում, այլ միայն իշխանությունները հնարավորություն են ստանալու ավելացված գումարը կրկնակի ներկայացնել, ապա 62-ամյա Սերիկի թոշակը կրճատվել է բառիս բուն իմաստով: Նախորդ երկու ամիսներին, 67 հազար դրամի փոխարեն, նա ստացել է 47 հազար դրամ, քանի որ իր հաշմանդամության 2-րդ խումբը փոխել են եւ դարձրել 3-րդ:
«Հիմա շատ սթրեսային իրավիճակի մեջ եմ, դա ոնց որ մահվան դատավճիռ լիներ իրենց կողմից: Հիմա այնպիսի վիճակի մեջ եմ, չգիտեմ, նույնիսկ ինքնասպանության կանխավարկածներ են առաջ գալիս: Պատճառաբանում են, իբր թե ես հիվանդանոց չեմ պառկել: Բայց ես գտնվում եմ հոգեբույժի եւ սրտաբանի հսկողության տակ, իրենք ինձ շատ լավ են նայում: Ես չեմ էլ իմացել, որ պիտի պառկեի: Իրենք էլ եթե այդպիսի բան կար, թող պառկեցնեին, ինչու չպառկեցրին: Ես միշտ պարտաճանաչ գնացել եմ, դեղերը ստացել եմ, եթե սրացումներ եղել են, իրենք օգնություն են ցույց տվել, բայց չեմ պառկել»,- պատմեց անելանելի վիճակում հայտնված ազատամարտիկը, որին, փաստորեն, ոչ թե ասում են, որ քո առողջության մեջ դրական տեղաշարժ է եղել, եւ հաշմանդամության կարգը պետք է փոխվի, այլ դրա պատճառը տարին մի անգամ ստացիոնար բուժման չգնալն է: Ազատամարտիկ Սերիկը նույնպես չգիտեր բազային թոշակի չափի մասին: Տեղյակ չէր նաեւ դրա կրճատվելուց: «Ես ուժեղ սթրեսների մեջ եմ, ոչ մի բան չեմ պատկերացնում` ինչ է կատարվում, ինչ պիտի անեմ, բողոքեմ, ինչ: Իրենց ասելով` եթե ես մի տարվա մեջ երկու անգամ պառկեմ հիվանդանոց, երեւի կարգս կվերականգվի: Բայց սա խաբեություն է: Հենց հիմա ձեզ հետ խոսելիս սաղ մարմինս դողում է»,- ասաց նա: Վերջինս, ի դեպ, մտահոգված է նաեւ այն բանով, որ եթե հաշմանդամության 2-րդ խումբ ունենալով` սրտաբանից անվճար դեղեր էր ստանում, այժմ արդեն ստիպված է լինելու ինքը վճարել դրա համար:

Комментариев нет:
Отправить комментарий