Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

16.07.2012

Կամազիստ գեներալի պատվին ՀՀԿ-ական տուշ ...

Հովիկ Աբրահամյանը ներկա չէր գեներալ Մանվել Գրիգորյանի հոբելյանին

Երեկ «գեներալ» Մանվել Գրիգորյանի ծնունդն էր: Գեներալն իր 56-ամյակը նշել է Էջմիածնի «Վան» ռեստորանում` շուրջ 200 հրավիրյալների շրջանակներում: Ծննդյան արարողությանը ներկա է եղել անգամ ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ  Սերժ Սարգսյանը (ՍԵՌԺԻԿ): Գործադիր ներկայացուցիչներից հոբելյանական արարողությանը մասնակցել է միայն Սեյրան Օհանյանը եւ եւս մեկ նախկին նախարար` Հարություն Քուշկյանը: Հրավիրվյալներից են եղել Գալուստ Սահակյանը (ԳԱԼՈՒՍՏՈՒԿ), Խոսրով Հարությունյանը (ԽԴՐ), Էդուրարդ Շարմազանովն (ՕՍԻՆՕՂԼՈՒ) ու Առաքել Մովսիսյանը (Շմայս), նաեւ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գեներալի հոբելյարին առանձնակի շուք են հաղորդել ՀՀԿ կին պատգամավորները: Իսկ Շուշան Պետրոսյանը 3 երգերով ծաղկացրել է ուրախությունը:
Ի դեպ, գեներալի ծննդյանի առիթով երգել է Վլադիմիր Արզումանյանը` «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող տղան, ով «Եվրատեսիլում» բեմելուց հետո առաջին ագնամ չէ, որ իր կատարումներով ուրախացնում է պաշտոնյաներին ռեստորանային հավաքների ժամանակ:
Հոբելյարի հետ եւ նրա սեղանի շուրջ նստած են եղել Սեյրան Օհանյանը, գեներալ Սեյրան Սարոյանն ու մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով, ի դեպ, միակ մարզպետ ներկայացուցիչն էր: Մանվել Գրիգորյանի ծննդյան արարողությանը ներկա չի եղել Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում է եւ ներկա չգտնվելու պատճառը երկրից բացակայելը չէ:

Комментариев нет:

Отправить комментарий