Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

17.07.2012

«Մազմանյանը քծնում է իշխանությանը»


Արմեն Մազմանյանը՝ Պետրոս Ղազարյանին. Այ գնդիկ-բոքոնիկ
«Լրագրողներից իմացել եմ, որ իրենց կոլեգա Պետրոսն ինձ էպիտետներով է դիմում, քանի որ ակտիվ չեմ եղել եւ կարծիք չեմ արտահայտել «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ, չէի մտածում, որ այդքան պահանջված հասարակական-քաղաքացիական այր եմ, որ Հայաստանում որտեղ ով ընկնի-մեռնի կամ ինքնաթիռ պայթի՝ պարտավոր լինեմ կարծիքս ասել: Ի դեմս Պետրոսի՝ որոշ մարդկանց գործը պարզապես խոսելն է, բայց մարդիկ էլ կան, ովքեր աշխատում են, ինչպես ես»,-այսօր «Սլաք» ակումբում ասաց Երեւանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Նա փաստեց, որ զբաղված է եղել քննություններով, բայց լրագրողների միջոցով պատասխան ուղղեց Պետրոս Ղազարյանին, ով, Մազմանյանի փոխանցմամբ, ասել էր՝ «Բա ու՞ր է պարոն Մազմանյանի հասարակական-քաղաքացիական ակտիվությունը: Այդպես է լինում, որ պարոն Մազմանյանը դառնում է «Մազ»:
«Ուզում եմ Պետրոսին զգուշացնել՝ ես «Մազ» եմ ընկերներիս եւ մանկությանս համար: Իսկ Պետրոսների համար ես պարոն Մազմանյան եմ կամ Արմեն Աղասիչ: Եթե Պետրոսը որոշել է իմ մասին էպիտետներով խոսել, ուրեմն նույն կերպ կպատասխանեմ՝ այ գնդիկ-բոքոնիկ Պետրոս՝ մեկ դեպի կենտրոնամետ ես գլորվում, մեկ՝ իշխանամետ: Բա ինչու՞ ակտիվ չէիր «Կենտրոնում», երբ քեզ իսկ կերակրող համակարգի թիկնապահները կրակեցին իրար վրա եւ մարդ ջարդեցին…որովհետեւ վախենում էիր այդ ախրաննիկների նկատմամբ հասարակական-քաղաքացիական կեցվածքդ ցուց տալ. Գիտեիր, որ հացդ չեն տա: Երբ դու ես քառադեմ, ի՞նչ բարոյական իրավունքով ես որեւէ մեկին էպիտետով դիմում»,-ասաց պարոն Մազմանյանը:

Արմեն Մազմանյանը՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին. Հայրապետյանը մեզանից ահավոր վիճակում է:


Այսօր «Սլաք» ակումբում, Պետրոս Ղազարյանին պատասխանելուց հետո, Արմեն Մազմանյանը կարծիք հայտնեց «Հարսնաքարում» պատահածի վերաբերյալ: Ռեկտորը նկատեց, որ այն չի տեղավորվում մարդկային ուղեղի եւ բարոյականության մեջ. «Սա ոչ կուսակցական խնդիր է, ոչ իշխանական, որովհետեւ նույն ընդդիմադիրներն էլ են քայլում՝ ետեւներից 5 հատ «Համեռ» եւ վեց հատ «բուլտերիեր» գցած: Այդ թատրոնի պատճառով թիկնապահների շրջանում աստիճանաբար կարծիք է ստեղծվում, որ իրենք բուտկաների մեջ նստելով՝ պահանջարկված մարդիկ են դառնում: Մինչդեռ այդպիսիներին պետք է օրենքով տրորել, ճզմել եւ ոչնչացնել: Նույն թիկնապահների պատմությունը կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ ամիսը մեկ մարդ էր կորում»:
Արմեն Մազմանյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանին պետք չէ օգտագործել Հանրապետական կուսակցությանը պատժելու համար. «Դա ծայրահեղություն է եւ ծիծաղելի: Հայրապետյանի երկու էջանոց մեղայականը կարդալուց հետո հասկացա, որ այդ դեպքով նա իսկապես ապրելու է մինչ կյանքի վերջը, չնայած, որ հրաման տվողը չէ: Չեմ կարծում, որ Հայրապետյանն իրեն լավ է զգում. ներքուստ նա մեզանից ահավոր վիճակում է»:


Խմբագրության կողմից: Այ անտաղանդ ոչնչություն , և քեզ նման անտաղանդներնն են մեր երեխաների կրթությամբ զբաղվում: Տղայական ժարգոնով էլ խոսում էս ... Տո ա՜յ հոյլոյ,  դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում ... մտքերդ այնքան են շաղվել, որ տվածդ ասուլիսը ծիծաղ է առաջացնում:Ասուլիսդ դատարկ էր քեզ նման:
Տեր- Պետրոսյանից էս կպչում, որ դատարկ մթքերդ քողարկես: Բան չունես ասելու Պետրոսին, անցնում էս Տեր- Պետրոսյանին: Քաջ գիտակցելով, որ քո նման անտաղանդին Տեր- Պետրոսյանը չի պատասխանի ... 
Մենք էլ կասենք մեր կողմից, տո ա՜յ անտաղանդ ... տո ա՜յ հոյլոյ ... տո դու ո՞վ  էս ...


Комментариев нет:

Отправить комментарий