Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

31.07.2012

Շուշիի գրավումը


Ես, Եվան այդ ժամանակ աշխատել ենք Նախագահի վերլուծական բաժնում: Մենք՝ այդ ժամանակ Նախագահի աշխատակազմում աշխատածներս, շատ լավ գիտենք, որ Շուշիի գրավումը լավ էլ Նախագահն էր կազմակերպել, միայն մի երկու օր հետաձգել էր՝ հետևյալ պատճառով: Այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ով ասես՝ ուզում էր միջնորդ դառնալ: Եվ Պարսկաստանն էլ էր նման ցանկություն հայտնել: Իսկ Նախագահն էլ Պարսկաստան էր մեկնում: Եվ ուզեց, որ իր Թեհրանում եղած ժամանակ դա կատարվի, որպեսզի, այդ պատրվակով, այցն ընդհատի ու հետ գա: Ինչը և հրաշալի կերպով կատարվեց: Պարսկաստանի նախաձեռնությանը ուղղակի ոչ ասելը կոտեկտ չէր. այդ երկիրն էր արտաքին աշխարհի հետ մեր միակ կապը, մեզ սնուցողը:
Հայաստանն ընդհանրապես, ողջ պատերազմի ընթացքում, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ձևացնում էր, թե ինքը բոլորովին չի մասնակցում պատերազմական գործողություններին: Դա մեզ հնարավորություն էր տալիս ավելի ազատ, անկաշկանդ և «անաչառության» դիքերից հանդես գալ բանակցությունների ընթացքում: Իբր՝ մի մեծ շենքի չափ բնակչություն ունեցող Ղարաբաղը հաղթեց ութ միլիոնանոց Ադրբեջանին: Եվ այս լկտիներն անդադար այդ հանգամանքից են հիմա օգտվում. Ճիվաղ արնախումն այդ հողի վրա ինքն իրեն վօին հռչակեց, սրանք այդ հիման վրա են հայտարարում, թե իբր Նախագահը ոչ մի բանից խաբար չի եղել: Այնինչ, եթե նման բան արած լինեին Նախագահի կամքին հակառակ, հիմա բոլոր այդ մարդիկ բանտերում նստած կլինեին: Երբ նման ձևով պատմություն եք խեղաթյուրում, ինքներդ գնահատական տվեք ձեր արածին: Մեր գնահատականին մի սպասեք:

Հասմիկ Հարությունյան

Комментариев нет:

Отправить комментарий