Ես ուղղակի զարմացած եմ Հայաստանի իշխանամերձ շրջանակների անհեռատեսության և մտային խեղճության վրա: Շատերը չեն պատկերացնում, որ Լևոնի «հակաղարաբաղյան կողմնորոշման» վերաբերյալ տեսակետը զարգացնելով, «ռազմահայրենասիրական» բլոկին դարձնում են թիրախ, և հատկապես միջազգային հանրության կողմից: Առաջ ինձ թվում էր, թե իշխանության դաշտում գտնվելու հանգամանքը ինքնին ենթադրում է պետական մտածողություն, մասնավորապես պրոպագանդայի բնագավառում: Պարզվում է որ այդպես չէ: Ինչ վերաբերում է գրող, խմբագիր և հասարակական գործիչ Լիզա Ճաղարյանին «պատեհապաշատ» որակելուն, այդ դեպքում նա հիմա պետք է որ իշխանական դաշտում լիներ, որի համար ունի և ինտելեկտ և քաղաքական պայքարի բավարար փորձ: Բանն այն է որ ղարաբաղյան պատերազմում Առաջին նախագահի դերը վերագնահատելով, իշանամետ քարոզիչները իրենք էլ չհասկանալով, անխոհեմաբար անդունդ են փորում ներկա վարչախմբի համար:
Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

Комментариев нет:
Отправить комментарий