Այսօր «Առավոտին» տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանը զարմանալի հստակությամբ բացահայտում է իր քաղաքական կողմնորոշումը, ըստ այդմ՝ նաեւ իր քաղաքական նպատակը։ Ես զարմացած եմ։ Նա դեմ է արտահայտվում «Միասնական ճակատ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի» եւ «Կոնսենսուս՝ հանած Սերժ Սարգսյան» կարգախոսներին։ Առաջինը, պարզ է՝ Կոնգրեսի կարգախոսն է, որը բազմիցս հնչել է հանրահավաքներում ու նախընտրական շրջանում նաև որոշակի մարմնացում ստացավ։ Երկրորդը, որ իրոք նույն բովանդակությունն ունի, ավելի շատ օգտագործում են ԲՀԿ-ական համարվող որոշ լրատվամիջոցներ։ Պարզվում է՝ Դավիթ Շահնազարյանը դեմ է Ս. Սարգսյանին (բնականաբար՝ իշխող ՀՀԿ-ի հետ միասին) քաղաքական դաշտում մենակ թողնելու ռազմավարությանը, որի միջոցով կարելի է հասնել այս վարչախմբից ազատվելուն։ «Ես առաջ եմ քաշում մի այլ կարգախոս,- ասում է նա,- «Կոնսենսուս՝ հանած օլիգարխներ»։ Այսինքն՝ իրեն եւ Սերժ Սարգսյանին տեսնում է համաձայնության մեջ՝ ընդդեմ «օլիգարխների»։ Բայց սա այն թեզն է, ինչը «Բաղրամյան 26-ից» ղեկավարվող պաշտոնական քարոզչությունը աշխատում է «սաղացնել» հասարակության վրա՝ փորձելով այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչի համար մեղավոր են «օլիգարխները», իսկ Ս. Սարգսյանը, իբր, պայքարում է նրանց դեմ։ Հանուն ժողովրդի, իհարկե։ Ահա, քարոզչական նույն սայլին է լծվել նաեւ Դավիթ Շահնազարյանը։ Ցնդել կարելի է։
Սեդա Մեսրոպյան
Սեդա Մեսրոպյան

Комментариев нет:
Отправить комментарий