ՀՀԿ-ի պառլամենտական նորեկներից Հայկ Բաբուխանյանը, անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին, ասել էր, որ եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է փախչի Հայաստանից: Այս առնչությամբ Ֆեյսբուքում Վանո Սիարդեղյանի վերադարձի ստորագրահավաքի՝ Ելք շարժման նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանի արձագանքը չուշացավ. «Իշխանությունը ժլատություն է արել եվ ահագին էժան ապրանք գնել քաղաքական սեքնդհենդից. հայկբաբուխանյաններին անգամ պառլամենտի իր գործընկերները չեն պատասխանում եվ ոչ մեկը,այդ թվում նաև ես չենք կարող օգնել իշխանությանը չպատճառաբանված այդ գնումն արդարացնելու հարցում եվ պատասխանել նրան:Կարող եմ կիսվել միայն իմ կենցաղային կենսափորձով՝ երբ ինձ վրա խանութում ժամկետանց ապրանք են սաղացնում ես աշխատում եմ ամեն կերպ ետ վերադարձնել կամ որևէ այլ կերպ ազատվել դրանից, այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ նրան պատասխանող փնտրեք ասենք սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որեևէ կազմակերպությունում. Ելք շարժումը դրանով չի զբաղվում»:
Комментариев нет:
Отправить комментарий