Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

06.08.2012

«Մայր աթոռը դրդում է իր արտերկրյա թեմերին ԶԲԱՂՎԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՄԲ»

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նախօրեին էլեկտրոնային նամակ է ստացել արտերկրում բնակվող իր համակիրներից, որում Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետևյալ պահանջով .
«ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն, ոքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով, ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր, ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ»:
Այնուհետև նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավանություն է տալիս այս ծրագրին: Նամակում Ֆրանսիայի առաջնորդին է հանձնարարվում անհապաղ իրագործել նշված տվյալների հավաքագրումն ու Սբ. Էջմիածին փոխանցել թեմի տարածքում համապատասխան պարագաներով բնակություն հաստատած հայաստանցիների անուններն ու հասցեները:
«Չենք լռելու»-ն որակում է Մայր աթոռի գործողությունները որպես սեփական հոտի անդամներին մատնելուն ուղղված պահանջ: Հրապարակվող նամակը ևս մեկ ապացույցն է այն իրողության, որ դարեր շարունակ մեր պետականությունը պահած Հայ Առաքելական եկեղեցին իր գերագույն հովվապետի հետ միասին այսօր որևէ աղերս չունի հասարակ ժողովրդի հետ, իսկ եթե ունի էլ՝ միայն լրտեսի և մատնիչի կարգավիճակով:

Комментариев нет:

Отправить комментарий