Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

08.08.2012

ՆՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ


Զառա Հովհաննիսյան
Հարգելի պայքարող քաղաքացիներ, ինչպե՞ս կվերաբերվեք այն միակ լրատվամիջոցին, որը Վահե Ավետյանի մոմավառության օրը հրապnարակում է այսպես կոչեցյալ «մտավորականների» նամակ, որոնք թախանձում են, որ Նեմեց Ռուբոն չհեռանա ԱԺ-ից ու իրեն ծանոթ մեթոդներով շարունակի գործել ՀՀ քաղաքական դաշտում։ Մի կողմից լրատվամիջոցն, իհարկե ազատ խոսքի ամբիոն է, մյուս կողմից գոյություն ունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք, օրինակ՝ լրագրողական էթիկա, քաղաքացիական դիրքորոշում ու զուտ մարդկայնություն, Վահեի մոմավառության օրը հենց դա չանել։ Ավելին, այդ նույն լրատվամիջոցը զլանում է հրապարակել մեր՝ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության պատասխան հաղորդագրությունը, որում մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները: Այսպիսով իմ ընկերների ցանկից իրեն հեռացրած Արամ Աբրահամյանը տարօրինակ կեցվածք է դրսևորում, որը, մեղմ ասած հակաժողովրդական ու հակամարդկային է։ Ու այդպես էլ չհասկացա, թե ինչու և երբ է ինձ հեռացրել իր ընկերների ցանկից, չնայած հիմա արդեն ուրախ եմ, շատ։

Արթուր Մինասյան
Զառ ջան, ինչ վերաբերում ա Արամ Աբրահամյանին, նա ինձ էլ ա հեռացրել իր ընկերների ցանկից: Ու դա շատ լավ ա, քանի որ հակառակ դեպքում Առավոտի` Նեմեցին բացահայտ պաշտպանելուց հետո ես էի ստիպված լինելու նրան հեռացնել իմ ընկերների ցանկից:

Թագուհի Հակոբյան
Մեր հասարակությունը պետք է այնքան կենսունակ գտնվի, որ բոյկոտի  «Հարսնաքարը» եւ` վերջ:

Մհեր Արշակյան
‎"Առավոտ" օրաթերթը ու դրա գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը փութաջանորեն լծվելա նեմեցի պաշտպանության գործին:

Ժաննա Ալեքսանյան
Առավոտ թերթի այսպիսի պահվածքը նորություն չէ, նույնը նրանք անում էին Գուլյանի մահվան ժամանակ, երբ մեղադրանքներ էին հնչում Հովհաննես Թամամյանի հասցեին, սա դիքորոշում է, բայց կարելի է չմոռանալ, հարգել տուժողին, ում գազանաբար սպանել են Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, ենթադրում եմ, որ երբ երբևիցե Արամ Աբրահամյանը թիկնապահներ ունենա, նրանք, երաժշտական կամ այլ նախասիրություններ կունենան և ոչ թե մարդկանց կհոշոտեն:

Սերգեյ Մարկարյան
Երբ ամեն ինչ վաճառվում է, վաճառվում է նաև խիղճը:

Աշոտ Ղարիբյան
Շատ «անկախ» թերթ է «Առավոտը», մանավանդ իր գլխավոր խմբագիրը, որը հաղորդումներ ունի իրանից բեթար անկախ ու պատասխանատու «Շանթում» ու «Հ1»-ում

Комментариев нет:

Отправить комментарий