Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

17.01.2012

ՀԱՃԱԽՈՐԴ

Համամասնական ընտրակարգը քաղաքական կոռուպցիոն հիմքեր կառաջացնի.

 

Մեծամասնական ընտրակարգի վերացմամբ, ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքները քանակը չի պակասի, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության» ղեկավար Խոսրով Հարությունյանը:
Նա համոզված է, որ 100%-անոց համամասնական ընտրականկարգի դպքում ընտրակեղծիքների կդիմեն կուսակցությունները:

«Համամասնական ընտրական համակարգն ընդգծում է քաղաքական կառույցների պատասխանատվությունը, ոչ թե՝ անհատների: Բայց բարձրացնելով կուսակցությունների դերակատարումը դա չի նշանակում, որ նոր որակավորմամաբ ԱԺ կունենանք»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը արել է դեռ 2002թ-ին: Սակայն անցած տարի Ընտրական Օրենսգրքոում կատարված փոփոխությունների ժամանակ այս փոփոխությունը չիրականացվեց:

«Եթե այս խնդրի շուրջ շարժումն սկսվեր անցած տարի, ես կհասկանայի, բայց երբ ընտրություններից առաջ համառորեն առաջ են քաշում այս հարցը, կարծում եմ, որ սա որոշ մարդկանց համար քաղաքական դիվիդենտներ շահելու ձև է»,- ասաց պարոն Հարությունյանը:

Նրա համոզմամբ՝ այն գործարարները, ովքեր իրենց շահերից ելնելով ուզում են խորհդարան մտնել,համամասնական ընտրակարգի դեպքում խորհրդարանում կհայտնվեն կուսակցությունների ցուցակներում և կլինեն առաջին շարքերում:

«Սրանով մենք մեր մտահոգությունները չենք լուծում, ընդհակառակը, առաջացնում ենք քաղաքական լուրջ կոռուպցիոն հիմքեր»,– ասաց նա։

Комментариев нет:

Отправить комментарий