Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

28.02.2012

ԼՖԻԿԸ ՍՆՆԿԱՑԵԼ Է

«ՀԺ»-ն զրուցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

Սամվել Ալեքսանյանի քթի վիրահատության փողը կինն է տվել.



- Պարոն Ալեքսանյան, առաջադրվելո՞ւ եք մեծամասնականով:

- Այո:

- Որտե՞ղ:

- Յոթերորդ ընտրատարածքում:

- Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ գործարարությունը պետք է տարանջատվի բիզնեսից:

- Ես բիզնեսով չեմ զբաղվում, նախագահն էլ ինչ ասում է, ճիշտ է ասում: Ես իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, իմ բիզնեսով էլ իմ կինն Է զբաղվում, ինձ Էլ իմ կինն է պահում, նույնիսկ քթիս վիրահատության փողն Է կինս տվել:

- Ինչու՞ է ձեր քիթը վիրահատելու անհրաժեշտություն առաջացել:

- Դե, միջնապատը ծուռ էր:

- Հայաստանու՞մ եք վիրահատել:

- Ոչ, Գերմանիայում:

- Բայց մեր պլաստիկ վիրաբույժները լավագույնն են համարվոմ, ինչո՞ւ եք արտասահմանում արել, այլ ոչ մեզ մոտ:

- Գործեր ունեի այնտեղ, դրա համար միանգամից արեցի, եկա:

- Բա էդ միջնապատը ինչի՞ է ծուռ, հաստատ կռիվ եք արել:

- Չէ:

- Բա ինչո՞ւ չէիք շուտ վիրահատում:

- Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս:

- Աղասի Արշակյանը հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

- Օրենքով թույլ է տրվում` ով ուզի, կարող է առաջադրվել, նայած ով կանցնի:

- Իսկ կարո՞ղ է ԲՀԿ-ն էլ այդտեղ թեկնածու առաջադրի:

- Չգիտեմ ես:

- Իսկ եթե առաջադրի, ինչպե՞ս կվերաբերվեք:

- Շատ նորմալ: Օրենքը հավասար է բոլորի համար:

- Կարո՞ղ է` հաղթեն ձեզ:
- ՉԷ, հաղթելը` չէ:

Комментариев нет:

Отправить комментарий