Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած երեկվա միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, գործը հարուցվել է ՔրՕր-ի 117 հոդվածի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը:
Իսկո ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը:
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
Լուսանկարները՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա

Комментариев нет:
Отправить комментарий