Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

16.04.2012

«Սամվել, պետք չէ կանանց հետեւում թաքնվել»

«Պետք չէ կանանց ուղարկել, կանանց հետեւում թաքնվել, Սամվել, եկեք բանավիճենք։ Թող մարդիկ որոշեն, թե ով է ավելի արժանի թեկնածուն» ,- ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտնաբերել է բոլորովին նոր Հայաստան, որը միայն կարելի էր ենթադրել։
Այստեղ կանայք հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա եւ արգելել քարոզարշավը։
Շենքերի պատուհանններից նայող մարդկանց դեմքերին Նիկոլ Փաշինյանը կալանավորվածի արտահայտություն է տեսել, եւ այսօր հայտարարեց, թե ամեն ինչ անելու է ազատելու համար այս համայնքը «լֆիկական օսվենցիմից»։
Այս ընտրատարածքում վերջին երկու ընտրություններին եղել է ընդամենը մեկ թեկնածու՝ ի դեմս Սամվել Ալեքսանյանի։ Հենց նրան է Նիկոլ Փաշինյանը համարում պատասխանատուն երեկվա միջադեպի, որի արդյունքում ՀԱԿ թեկնածուներից մեկի քիթը կոտրել են։
Չնայած երեկվա միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ շարունակելու է իր պայքարը եւ իր հնարավորություները գնահատում է բարձր։
Պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանն առայժմ չի մեկնաբանում։

Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր ժամը 22.00-ին այցելել «Արմնյուզ» հեռուստաընկերություն եւ բանավիճել պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ։
Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք վերջինս գալու է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը հիմք է ընդունում Ռուբեն Հայրապետյանի մի քանի օր առաջ մամլո ասուլիսով հրավերը եւ հարգում է«Արմնյուզի» բանավեճ կազմակերպելու վերաբերյալ հայտարարությունը։


ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий