Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

16.04.2012

Փաշինյանի դեմ Ալեքսանյանը «Երևան Սիթի»-ի սալաթչիներին էր ուղարկել


Ինչպես հայտնի է, երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի խումբ կանայք խոչընդոտել էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և սկսել էին վանկարկել նույն ընտրատարածքում առաջադրված Փաշինյանի մրցակից Սամվել Ալեքսանյանի անունը: 


Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` Փաշինյանի դեմ Սամվել Ալեքսանյանի հանած կանանց «զորախումբը» ամբողջությամբ բաղկացած է եղել Ալեքսանյանին իբրև թե չպատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի խոհանոցի աշխատակիցներից, որոնք այնքան էլ ուրախ չեն եղել քարոզարշավին միջամտելու համար:

«Երևանի Սիթի»-ի գրասենյակի տարածքում գտնվող, սուպերմարկետին ուղարկվող սննդի պատրաստման վայրում աշխատող ավելի քան 35 կանայք ստիպված են եղել մասնակցել «շեֆի» ծրագրերին աշխատանքից զրկվելու հեռանկարից խուսափելու համար։ Կանանց նախապես պատվիրվել է, բազուկները վեր բարձրացրած, գոռալ. «Փաշինյան կորի, Ալեքսանյան արի»: Միջին և նույնիսկ հասուն տարիքի կանայք շատ դեպքերում դեմքը ձեռքերով թաքցրած են ստիպված եղել բացականչություններ անել, քանի որ տեղում նրանց հսկել է ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցու հետնամասում առաջացած լարված իրավիճակին ստիպված են եղել խառնվել անգամ ոստիկանները, ովքեր եկել են ՀԱԿ անդամներին այդ կանանցից պաշտպանելու համար:

P.S. Ինչպես պարզվեց շատերը նույն ընտանիքի անդամներ են:

Комментариев нет:

Отправить комментарий