Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

04.04.2012

Աշոտյանի պատասխանը Չեմբեռլենին (Օսկանյանին)


ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում գրել է. «Այսօր Օսկանյան Վարդանը հերթական անգամ զարդարեց Հայաստանի ներքաղաքական կյանքն իր քաղաքագիտական վերլուծականներով:
ԲՀԿ մամլո խոսնակի մեկնաբանություններից հետո, որ Օսկանյանը արտահայտում է լոկ անձնական կարծիքներ, կարելի է այլևս անլուրջ մոտենալ Օսկանյանի նմանօրինակ հայտարարություններին:
Երկրի նախկին ԱԳ նախարարը, երկրորդ քաղաքական կուսակցության երկրորդ դեմքը, որն, ըստ որոշ փորձագետների, պետք է լրացուցիչ քաղաքական համ ու հոտ հաղորդեր իր նոր կուսակցությանը, հայտնվել է մի իրավիճակում, երբ անգամ սեփական կուսակցությունն է հրաժարվում որդեգրել պարոն Օսկանյանի հրապարակային տեսակետները որպես քաղաքական դիրքորոշում: Էլ ուր մնաց հայ հասարակությունը ընկալի դրանք որպես քաղաքագիտական գյուտարարության գոհարներ:
Օսկանյանն ասում է, որ կոալիցիան ֆորմալ է եղել: Դատելով իր շարունակաբար ձախողվող ներքաղաքական փնտրտուքներից, կարելի է գալ այն եզրակացության, որ իրականում ֆորմալ է և իր անդամութոյւնը ԲՀԿ-ին, և , առհասարակ, իր մուտքը ՀՀ ներքաղաքական դաշտ:
Ասում են, որ խելացի մարդիկ ընդունում են սեփական սխալները, իսկ մնացածը՝ հետևողականորեն կրկնում են դրանք: Հուսամ, որ ընտրարշավի ընթացքում Հայաստանում խելացի քաղաքական գործիչների թիվը կավելանա:

Комментариев нет:

Отправить комментарий