Դե որ Մանուշակն ինձ կարա կրի, էն որ ասում ա՝ վայ, Կնյազ, գնա ու մեռի. Մհեր Սեդրակյան
Պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանի՝ հայտնի Թոխմախի Մհերի հետ «Հրապարակ» թերթի զրույցից ստորև ներկայացնում ենք մի հատված.
-Պարոն Սեդրակյան, Դուք կարո՞ղ եք հավաստիցանել, որ ազատ-արդար, առանց բռնությունների ընտրություններ կընթանան Ձեր համայնքում: ՀԱԿ թեկնածու Մանուշակ Պետրոսյանը, թերթի հետ զրուցում թերահավատ լինելով, ասել է, թե կուզենար, որ այդպես լիներ:
-Դե, ինքն ասենք իմ համար ըտենց խորը մրցակից չի, որ ինչ-որ բաներ մտածեմ: Հետո ասենք ես ի՞նչ պիտի մտածեմ, կին ա ինքը, առաջադրվել ա, մենք էլ կպայքարենք: Հիմա իմ աշխատանքը ժողովուրդը գնահատել ա կամ գնահատումա, ձայնը կտա ինձ, եթե չէ, թող տա իրան:
-Պարոն Սեդրակյան, բայց այդ կնոջ հետևում քաղաքական թիմ կա՝ ՀԱԿ-ը:
-Իմ հետևն էլ ամենաուժեղ քաղաքական թիմն ա կանգնած, բայց ես դրանով չեմ պարծենում, էլի, եկեք ամեն մեկս հույսներս մեզ վրա դնենք: Դե, հիմա ինչ կա, իրա հետևն էլ թիմ կա, իմ հետևն էլ, բայց դե ըտենց պրոբլեմ չկա, որ իրար խանգարենք, ես չեմ պատկերացնում:
- Պարոն Սեդրակյան, ուզում եք ասել, որ զե՞րծ եք մնալու ճնշումներից, բռնություններից, ընտրակաշառք բաժանելուց, ինչի մասին մամուլը նախորդ ընտրություններին բարձրաձայնել է:
- Ըտենց բաներ չի եղել, էն, որ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա խակ ա… Հիմա իրանց (նկատի ունի ՀԱԿ-ին ու իր հետ մրցապայքարի դուրս եկած ՀԱԿ թեկնածու Մանուշակ Պետրոսյանին) հեղինակությունը նայեք, իմ հեղինակությունը, ամեն դեպքում ես ավելի շատ հեղինակություն եմ ունեցել, անկախ նրանից ես ինչ պաշտոնի եմ եղել, որ չեն կարողացել ինձ կրեն, ասել են' կեղծիքների եմ դիմել, բայց ըտենց բան չի եղել, իմ հեղինակությունն էնքան ա եղել, որ ժողովուրդն ինձ ընդունելով, հարգելով, գնացել ա իմ խնդրանքը կատարել ա և ձայնը տվել ա ինձ կամ իմ ուզած կուսակցությանը' ՀՀԿ-ին: Հիմա, որ տեսնում են իրենց խոսքը չի անցնում, իմն անցնում ա, սկսում են շառ-շուռ անելը: Այ ընկեր, շառ-շուռով չի: Ստեղ հեղինակության հարց ա, ի՞նչ կաշառք, ի՞նչ եսիմ խաղեր:
- Բայց եթե նման բաներ չանեք, անկեղծ ասեք՝ Ձեր շանսերն արդյո՞ք բարձր եք գնահատում:
- Դե որ Մանուշակն ինձ կարա կրի, էն որ ասում ա՝ վայ, Կնյազ, գնա ու մեռի: Այ ցավդ տանեմ, Մանուշակը գա էրեբունի համայնքում, դա խելքին մոտ բան ա՞…
- Հա, կին, որը չվախեցավ Ձեզանից, ի դեպ, ո՞նց եք մեկնաբանում, որ այլ կուսակցությունից Ձեր դեմ թեկնածուներ չեն առաջադրվել:
- Երևի անձը հարգելով, թե հեղինակությունը գնահատելով' չառաջադրվեցին: Պարտադիր չի, որ ես աշխատանքի լինեմ, որ ինձ հարգեն, ես ժողովրդականություն վայելող մարդ եմ: Ինչո՞ւ համար ծախսեր անեն անտեղի:
- Թե՞ վախեցել են…
- Ես էդ տարիքից դուրս եմ եկել, դա կարող էր լիներ մինչև 40-50 տարեկան, ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ինչի՞ց պետք ա վախենան: Ես, ընդհակառակը, իմ չափը գիտեմ: Մարդիկ մինչև չեն շփվում, չեն պատկերացնում, թե ով ենք: Շփվելուց հետո սավսեմ ուրիշ կարծիք են կազմում: Իսկ էնքան սակավամիտ մարդիկ կան, առանց շփվելու լսում են' վայ Մհեր, մի հատ էլ Թոխմախի Մհեր, էդ Թոխմախի Մհերն էդքան էլ սարսափելի չի, ընդամենը Թոխմախի Մհերի հետ պետք ա շփվել, նոր կարծիք կազմել:

Комментариев нет:
Отправить комментарий