Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

18.04.2012

Օրիորդախառն Ստյոպիկին

«Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանի հայտարարություններին, ապա ես նույնիսկ լրագրող ժամանակ հաճախորդների հայտարարությունները չեմ մեկնաբանել, հիմա՝ առավել ևս »

 Թիվ 12 ընտրատարածքում ինքնաառաջադրված թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանը չգիտի քաղաքականության մեջ այլ հնագույն մասնագիտություն, քան հաճախորդությունը: Գոհար Վեզիրյանը՝
մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կողմից ֆեյսբուքում իր մասին արած գրառումները:
«ՉԻ» կոչվող թերթոնում ու լրատվական դաշտում մեր դեմ երկար տարիներ պատվեր կատարելուց հետո, ինչպես նկատելի է, սույն օրիորդախառն տիկինը մուտք է գործել քաղաքականություն և արդեն պատվեր է կատարում այդ դաշտում: ՀԱԿ-ը հավանաբար կասի, թե նա իր հետ կապ չունի, ինչպեսև՝ կապ չունի Lurer.com-ը, որտեղ սույն անձնավորությունը, իմ տեղեկություննեով, իր աշխատանքը համատեղում է ՉԻ-ին «թղթակցելու» հետ, բայց ինչպես նկատելի է` նաև քաղաքականության մեջ այլ «հնագույն» մասնագիտության հետ»,- գրել է Ստեփան Սաֆարյանը:
Այս գրառման կապակցությամբ Գոհար Վեզիրյանը վերահաստատեց այսօրվա իր ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունը, «որ «Ժառանգությունը» գնում է ՕԵԿ-ի ճանապարհով: «Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանի հայտարարություններին, ապա ես նույնիսկ լրագրող ժամանակ հաճախորդների հայտարարությունները չեմ մեկնաբանել, հիմա՝ առավել ևս »,-ասաց Գոհար Վեզիրյանը:

Комментариев нет:

Отправить комментарий